Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0390.040699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 1999 թվականի թիվ 390

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինության` Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի N 11 հասցեում գտնվող դատարանի շենքը` 675 քառ. մետր ընդհանուր մակերեսով, սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հանձնել Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների ավարտումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.1999
N 390
Որոշում