Սեղմել Esc փակելու համար:
ՅՈՒ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՅՈՒ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0739.240813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2013 թվականի N 739-Ա

 

ՅՈՒ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վ. Մուտկոյի հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հայ - ռուսական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման և երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յու. Վարդանյանի` 2013 թվականի օգոստոսի 4-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսվող միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.08.2013
N 739-Ա
Որոշում