Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0898.280813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 898-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի տեղակայման շենքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռքբերման, տեղակայման, կարգաբերման և համապատասխան տեխնիկական հսկողության աշխատանքների գնման գործընթացների գծով`

1) պատվիրատու սահմանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.

2) համակարգող սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը.

3) գնահատող հանձնաժողով սահմանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

i

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների գնումն իրականացվում է բանակցային ընթացակարգով` գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով:

(2-րդ կետը փոփ. 26.09.13 թիվ 1100-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2013
N 898-Ն
Որոշում