Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱԼԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ Բ ...

 

 

040.0904.280813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 904-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱԼԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով ու 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել «Ախթալայի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` սահմանելով 18400000 դրամ, որը կազմում է 1840 սովորական անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Ախթալայի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը և կանոնադրությունում համապատասխան փոփոխության պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2013
N 904-Ա
Որոշում