Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

 

 

041.0742.280813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2013 թվականի N 742-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 9-12-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սարգսյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև Երևանի «Զվարթնոց» և Դալիանի միջազգային օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Վ. Գաբրիելյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Մ. Հակոբյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Վարդանյանինը, Ա. Ալեքսանյանինը, Ա. Եղիազարյանինը և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Երիցյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ս. Մանասարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Սադոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

5) ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

4. Վ. Գաբրիելյանին, Մ. Հակոբյանին, Ա. Եղիազարյանին, Ս. Գրիշյանին և Գ. Մանուկյանին 2013 թվականի սեպտեմբերի 10-11-ը գործուղել նաև Թայժոու` Չինաստանի միջազգային առևտրի ասոցիացիայի բրենդերի կառավարման կենտրոնում գործող մշտական ցուցահանդեսում հայկական ապրանքների տաղավարի բացման արարողությանը մասնակցելու համար և Դալիան-Նանջինգ-Թայժոու ճանապարհածախսը կատարել`

1) Վ. Գաբրիելյանինը, Մ. Հակոբյանինը և Ա. Եղիազարյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Գրիշյանինը և Գ. Մանուկյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2013 թվականի սեպտեմբերի 9-ին Երևան-Դալիան և 2013 թվականի սեպտեմբերի 12-ին` Դալիան-Երևան երթուղիներով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի օգոստոսի 28-ի

N 742-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-12-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

 

    Ա. Երիցյան         - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

 

    Ս. Մանասարյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Վ. Ասոյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)

 

    Հ. Բերբերյան       - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Մ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ս. Սարգսյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

 

    Ե. Ազարյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի վարիչ

 

    Ա. Սադոյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         պաշտոնական այցերի բաժնի կցորդ (մեկնում է նախօրոք)  

 

    Խ. Ադումյան        - թարգմանիչ

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Ալեքսանյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Եղիազարյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության օպերատոր

 

    Հ. Բաբայան         - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ  

                         առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

    Ա. ՈՒդումյան       - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         լրագրող (համաձայնությամբ)

 

    Է. Դավթյան         - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         օպերատոր (համաձայնությամբ)

 

    Ն. Մուրադյան       - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Ռ. Աղաջանյան       - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Գրիշյան         - «Արմնյուզ» լրատվական գործակալության լրագրող

                         (համաձայնությամբ)            

 

    Գ. Մանուկյան       - «Արմնյուզ» լրատվական գործակալության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.08.2013
N 742-Ա
Որոշում