041.0760.290813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2013 թվականի N 760-Ա
i
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եվրապարտատոմսերի թողարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում իրազեկման արշավի նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 7-14-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերն իրականացվելու են եվրապարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողների կոնսորցիումի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
5. Դ. Սարգսյանի, Վ. Ավանեսյանի և Ս. Խանվելյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն այցելությունների հետևյալ ժամանակացույցի`
ա. 2013 թվականի սեպտեմբերի 7-9-ը` Լոս Անջելես,
բ. 2013 թվականի սեպտեմբերի 10-ին` Սան Ֆրանցիսկո,
գ. 2013 թվականի սեպտեմբերի 11-ին` Բոստոն,
դ. 2013 թվականի սեպտեմբերի 12-ին` Նյու Յորք,
ե. 2013 թվականի սեպտեմբերի 13-14-ը` Լոնդոն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ
(որոշումը փոփ. 11.09.13 թիվ 808-Ա որոշում)
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի օգոստոսի 29-ի
N 760-Ա որոշման
ԿԱԶՄ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-16-Ը ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարար (պատվիրակության ղեկավար)
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Ս. Խանվելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
պարտքի կառավարման վարչության պետի
տեղակալ-գործառնական բաժնի պետ