Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0888.280813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2013 թվականի N 888-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2013 թվականին հատկացնել 350.000,0 հազ. դրամ, որից`

1) 280.000,0 հազ. դրամ` 80 նոր հակակարկտային կայանքների ձեռքբերման ու տեղակայման համար` 3.500,0 հազ. դրամ միավորի արժեքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով).

2) 70.000,0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում տեղակայված հակակարկտային կայանքների կառավարման միասնական համակարգի ստեղծման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.12.13 թիվ 1402-Ա որոշում)

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարի սահմաններում կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 12.12.13 թիվ 1402-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 888-Ա որոշման

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                           |Գնման|Չափի   |Քանակը|Գումարը    |

|                                    |ձևը  |միավորը|      |(հազ. դրամ)|

|_________________________________________________________|___________|

|ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն                  |  350.000,0|

|_________________________________________________________|___________|

|Բաժին N 11  |Խումբ N 01 |Դաս N 01   |ՀՀ կառավարության    |  350.000,0|

|            |           |           |պահուստային ֆոնդ    |           |

|_________________________________________________________|___________|

|                         այդ թվում`                      |           |

|_________________________________________________________|___________|

|Հակակարկտային կայանք                |ԲԸԱՀ |հատ    | 80,0 |  280.000,0|

|____________________________________|_____|_______|______|___________|

|Հակակարկտային կայանքների կառավարման |ԲԸԱՀ |դրամ   | 1,0  |   70.000,0|

|միասնական համակարգի ստեղծում        |     |       |      |           |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2013
N 888-Ա
Որոշում