Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԳԱՌՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐԶԱԿԱՆԻ ԲԺ ...

 

 

040.0903.280813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 903-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԳԱՌՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐԶԱԿԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԶԱՌԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով ու 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գառնիի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության` 35.100.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել 1.850.000 դրամով` այն համապատասխանեցնելով 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 33.250.000 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 33.250.000 դրամ, որը համապատասխանում է 5000 դրամ անվանական արժեքով 6650 հասարակ (սովորական) բաժնետոմսի:

2. «Արզականի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1.625.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել 625.000 դրամով` այն համապատասխանեցնելով 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 1.000.000 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 1000.000 դրամ, որը համապատասխանում է 5000 դրամ անվանական արժեքով 200 հասարակ (սովորական) բաժնետոմսի:

3. «Զառի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` 340.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել 145.000 դրամով` այն համապատասխանեցնելով 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 195.000 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 195.000 դրամ, որը համապատասխանում է 5000 դրամ անվանական արժեքով 39 հասարակ (սովորական) բաժնետոմսի:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը և կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2013
N 903-Ա
Որոշում