Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0913.290813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2013 թվականի N 913-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` շահագործումից հանված, դուրս գրված` օգտագործման համար ոչ պիտանի սարքավորումների լուծարումից առաջացող` սույն որոշման հավելվածում նշված 260,460.0 հազ. դրամ շուկայական արժեքով սև և գունավոր մետաղների ջարդոնով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

(1-ին կետը փոփ. 27.05.15 թիվ 557-Ա որոշում)

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 18-ի

N 913-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.___________________________________________________________.

|NN |Մետաղի ջարդոնը                     |Ջարդոնի|Ջարդոնի    |

|ը/կ|                                   |քանակը |արժեքը     |

|   |                                   |(տոննա)|(հազ. դրամ)|

|___|___________________________________|_______|___________|

|1. |Սև  մետաղ                          | 1671.8|   50,154.0|

|___|___________________________________|_______|___________|

|2. |Պղինձ                              |   91.4|  164,520.0|

|___|___________________________________|_______|___________|

|3. |Ալյումին                           |   71.7|   20,076.0|

|___|___________________________________|_______|___________|

|4. |Կապար                              |   23.2|    6,960.0|

|___|___________________________________|_______|___________|

|5. |Դինամո (էլեկտրատեխնիկական) պողպատ  |  250.0|   18,750.0|

|___|___________________________________|_______|___________|

|   |Ընդամենը                           |       |  260,460.0|

.___________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 27.05.15 թիվ 557-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2013
N 913-Ա
Որոշում