Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՊԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՊԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0333.070699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 1999 թվականի թիվ 333

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՊԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Արտակարգ իրավիճակներում օպերատիվ կապի ցանցի ստեղծման ծրագրի աշխատանքների իրականացման պատվիրատու համարել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկելիս քննության առնել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը 21 մլն դրամի հատկացման հարցը` նշված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար.

բ) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ քննարկել նշված միջոցառումների կատարման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հարցը:

3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.06.1999
N 333
Որոշում