Սեղմել Esc փակելու համար:
ԹԵՀՐԱՆ (ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԵՀՐԱՆ (ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0135.030813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԹԵՀՐԱՆ (ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2013 թվականի օգոստոսի 3-ից 5-ը ներառյալ աշխատանքային այցով Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ           Հայաստանի Հանրապետության Նախագահ

                            

    Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ       Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                            նախարար

                            

    Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ          Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            ղեկավար

 

    Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և  

                            բնական պաշարների նախարար

 

    Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ        Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի

                            Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                            քարտուղար                             

 

    Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            արտաքին կապերի վարչության պետ

 

    Արմեն ԳԻՉՅԱՆ            Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            արարողակարգի բաժնի պետ

 

    Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ     Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (հուլիսի

                            29-ից օգոստոսի 5-ը)

 

    Վահագն ԱՖՅԱՆ            Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                            նախարարության աշխատակից

 

    Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ        Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության պետի առաջին տեղակալ

 

    Արտակ ՍԻՄՈՆՅԱՆ          Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության աշխատակից

 

    Վահե ՍԱՂԱԹԵԼՅԱՆ         Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության աշխատակից

 

    Տիգրան ԱՂՎԱՆՅԱՆ         Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության աշխատակից

 

    Արտակ ՀԱԿՈԲՅԱՆ          Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության աշխատակից

 

    Դավիթ ԱԲԱԶՅԱՆ           Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                            ծառայության աշխատակից (հուլիսի 29-ից օգոստոսի

                            5-ը)

 

    Կարեն ԱԶԱՏՅԱՆ           Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր

 

    Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր

 

    Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ          Հայաստանի Հանրապետության Նախագահի լուսանկարիչ

 

    Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ       Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            աշխատակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ և ներկայացուցչական ծախսեր), ինչպես նաև պատվիրակության անդամների տրանսպորտի, մուտքի արտոնագրերի և ապահովագրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական պահպանության ծառայության հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Մխիթարյանի Երևան-Թեհրան, Վ. Աֆյանի, Կ. Ազատյանի, Վ. Պետրոսյանի, Դ. Հակոբյանի և Տ. Կարապետյանի Երևան-Թեհրան-Երևան ինքնաթիռի տոմսերի արժեքը, վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2013 թվականի օգոստոսի 3-ին կազմակերպել Երևան-Ցյուրիխ, օգոստոսի 4-ին` Ցյուրիխ-Թեհրան, օգոստոսի 5-ին` Թեհրան-Ցյուրիխ-Երևան հատուկ չվերթերը:

 

3 օգոստոսի 2013 թվականի

ՆԿ-135-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
03.08.2013
N ՆԿ-135-Ա
Կարգադրություն