Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագիրը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հունվարի 12-ի Հ. Ն-0987-I. որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագիրը` փոփոխություններով և լրացումներով (կցվում է):

 

27 սեպտեմբերի 1995 թվականի

Ն-027-I.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի Ն-027-I. ՈՐՈՇՈՒՄՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

1. 1995 Թ. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ընթացիկ փուլի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական նպատակներն են`

- Ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացումը:

- Արդյունավետ սոցիալական ուղղվածության շուկայական տնտեսության ստեղծում և դրա ստեղծմանը նպաստող սեփականատերերի ձևավորումը:

- Սեփականաշնորհումից ստացվելիք միջոցների հաշվին բնակչության սոցիալական պաշտպանվածության բարձրացումը և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների զարգացումը:

- Սեփականաշնորհման և ապապետականացման ծավալների ընդլայնման համար նպաստավոր պայմանների և կազմակերպական կառուցվածքների ստեղծումը:

- Նպաստել օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, մրցակցային միջավայրի ստեղծմանը, ապամենաշնորհացմանը և կայունացմանը:

Ելնելով սահմանված նպատակներից ծրագրում առաջադրված են հետևյալ խնդիրները`

- Կարգավորել և կազմակերպել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը:

- Սահմանել.

ա) սեփականաշնորհման և ապապետականացման նպատակային ցուցանիշները

բ) սեփականաշնորհման և ապապետականացման առումով տարբեր խմբերին պատկանող ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկերը

գ) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների առանձին խմբերի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղիները, ընտրության սկզբունքները, նախապատվությունները և սահմանափակումները

դ) ձեռնարկությունների և օբյեկտների առանձին խմբերի համար սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական եղանակներն ու վճարումների ձևերը

ե) սեփականաշնորհումից և ապապետականացումից ստացվելիք դրամական միջոցների բաշխման ուղղությունները

զ) սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները

է) սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղղությունները 1996-1997 թթ.:

- Մշակել սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացակարգը:

 

2. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ընթացիկ փուլում սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ընտրության սկզբունքներն են`

- ներդրված միջոցների շրջապտույտի նվազագույն տևողությունը

- առանց խոշոր կապիտալ ներդրումների ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորությունը

- գյուղատնտեսության սպասարկող և հարակից ճյուղերի ձեռնարկությունների և օբյեկտների սեփականաշնորհման առաջնայնությունը

- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող և դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող ձեռնարկությունները:

Սառեցված կապիտալ միջոցների վերագործարկման նպատակով արտադրական բնույթի անավարտ շինարարության բոլոր օբյեկտները մտնում են ծրագրի մեջ, եթե ՀՀ կառավարության կողմից սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ այլ որոշում չի ընդունվում:

Ապապետականացման գործընթացը նպատակահարմար է կիրառել, որպես կանոն, խոշոր և միջին ձեռնարկություններում նրանց ապամենաշնորհացման, կառավարման կառուցվածքի փոփոխման նպատակով և որպես սեփականաշնորհման նախապատրաստական փուլ:

 

3. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ, ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ 1995 Թ. ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

 

3.1. 1995 թ. սեփականաշնորհման ենթակա չեն`

- Քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները:

- Հրաձգարանները և ռազմական կառույցները:

- Դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ պատրաստող ձեռնարկությունները:

- Երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների օգտագործման վերահսկողությունն իրականացնող ձեռնարկությունները:

- Մասնագիտացված էլևատորները, պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտներն ու սառնարանները:

- Հազվագյուտ էլեմենտների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արդյունահանման և հարստացման ձեռնարկությունները:

- Հանրապետական նշանակության գազի, նավթի և այլ էներգակիրների կուտակման, պահպանման բազաները:

- Սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի և անտառտնտեսության պաշտպանության ծառայությունների ձեռնարկությունները:

- Ցեղական անասունների բուծման պետական ձեռնարկությունները, ընտրասերման-խաչասերման կենտրոնները, գյուղատնտեսական բույսերի սերմնային սորտափորձաքննական պետական տեսչությունները, լաբորատորիաները, կայարանները և արտադրամասերը, տնկարանները:

- Ստանդարտացման և չափաբանության ծառայությունների ձեռնարկությունները:

- Էլեկտրաէներգետիկայի ձեռնարկությունները և օբյեկտները (բացի փոքր էլեկտրակայաններից` մինչև 30 մգվ հզորության):

- Երկաթուղային ճանապարհները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը:

- Խողովակաշարային տրանսպորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները:

- Ջրատնտեսության և մելիորատիվ համակարգերն ու կառույցները:

- Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ձեռնարկությունները:

- Ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձա-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունները:

- Ուղղիչ, աշխատանքա-վերադաստիարակիչ մարմինների ձեռնարկությունները:

- Կենսաապահովման ինժեներական ենթակառուցվածքի քաղաքային և շրջանային օբյեկտները (այդ թվում` էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման, ջրմուղ-կոյուղու տնտեսության, քաղաքային արտաքին լուսավորության), դրանք շահագործող ձեռնարկությունները:

- Գազամատակարարման, գազիֆիկացման և գազի տնտեսության ձեռնարկությունները:

- Երևանի կոնյակի գործարանը:

3.2. Ցանկացած տիպի սպառազինության համակարգերի կամ դրանց տարրերի պատրաստման, զենքի և զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրության ձեռնարկությունները և այդ ուղղությամբ աշխատող նախագծային ինստիտուտներն ու փորձագիտական-կոնստրուկտորական բյուրոները, սոցիալ-մշակութային ոլորտի և փոստային կապի օբյեկտները, ինչպես նաև ուղևորատար հասարակական տրանսպորտի, հացամթերման և հացաթխման ձեռնարկությունները ենթակա են սեփականաշնորհման միայն Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ:

 

4. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ, ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

Սույն ծրագրի մասն են կազմում`

- ՀՀ կառավարության նախաձեռնությամբ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ և օրենքով նախատեսված այլ ձևերով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ցանկը` ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների (հավելված 1),

- աշխատավորական կոլեկտիվների և այլ անձանց նախաձեռնությամբ սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների և անավարտ օբյեկտների ցանկը (հավելված 2):

 

5. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԶՈՒԳԱԿՑՎԵԼ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԵՏ

 

Ձեռնարկություններ և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց ապապետականացումը չի կարող զուգակցվել սեփականաշնորհման հետ, սույն ծրագրով չեն նախատեսվում:

 

6. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ

 

Թողարկվող սեփականաշնորհման սերտիֆիկատների ծավալը կազմում է 1995 թ. ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող գույքի արժեքի 30 %-ը:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխվում են դրանք ստանալու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների միջև հավասարաչափ և առանց վճարելու դրանց անվանական արժեքի համար: Յուրաքանչյուր քաղաքացու տրվում է սեփականաշնորհման 1 սերտիֆիկատ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Սերտիֆիկատների տպագրության, բաշխման և շրջանառության ծախսերը փոխհատուցելու համար 1 սերտիֆիկատ ստանալու վճարի չափը կազմելու է 1 դրամ:

1995 թ. սեփականաշնորհման գործընթացում օգտագործվում են 1994 թ. թողարկված սեփականաշնորհման սերտիֆիկատները:

1995 թ. չօգտագործված սեփականաշնորհման սերտիֆիկատները շարունակվում են մնալ գործածության մեջ:

Սերտիֆիկատներին առնչվող հարցերը կանոնակարգելու նպատակով ՀՀ կառավարությունը սահմանում է`

- դրույթներ սեփականաշնորհման սերտիֆիկատների մասին.

- հրահանգ սերտիֆիկատների բաշխման մասին.

- սերտիֆիկատները որպես վճարման միջոց ընդունման, շրջանառությունից դրանց դուրսբերման և մարման կարգը.

- իր գործողության ժամկետում չօգտագործված սերտիֆիկատների փոխանակման կարգը և ժամկետները.

- սերտիֆիկատների բաշխումը իրականացնող կազմակերպությունների իրավասություններն ու պարտականությունները:

Սեփականաշնորհման սերտիֆիկատների շրջանառության և բաշխման սպասարկման նպատակով ՀՀ կառավարությունը նպաստում է ֆինանսական ինստիտուտների (ինվեստիցիոն հիմնադրամներ, ընկերություններ և այլն) ստեղծմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական կառուցվածքների ներգրավմանը:

 

7. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

 

Տարաժամկետ վճարումների սանդղակների ելակետային թվերը վերցված են 1994 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ և յուրաքանչյուր եռամսյակ ենթակա են ինդեքսավորման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

 

7.1. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

Սույն ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծված տնտեսական ընկերակցությանը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականաշնորհելու մասին ՀՀ կառավարության որոշումը կայացվելուց հետո ստեղծված տնտեսական ընկերակցությունը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման հատուկ հաշվին փոխանցել օբյեկտի ամբողջ արժեքի կամ ցանկության դեպքում, «փոքր» օբյեկտների համար սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակով (սանդղակ հ.1) օբյեկտի արժեքի համապատասխան մասը, հաշվի առնելով կանխավճարը:

Նշված ժամկետում փոխանցումը չկատարելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից և կանխավճարը չի վերադարձվում:

 

ՍԱՆԴՂԱԿ 1

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

________________________________________________________________________

   Վճարման գումարը        Առաջին վճարը      Վճարման ժամկետը   Վճարումների

      (դրամով)                                  (տարի)          քանակը

________________________________________________________________________

   Մինչև   300 000           100 %                 -              -

________________________________________________________________________

   300 001 - 700 000     300 000 + 40 %            1              2

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         300000 դր.

 

   700 001 - 1200 000    460 000 + 30 %            2              3

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         700 000 դր.

 

  1200 001  և  բարձր     610 000 + 20 %            3              4

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         1200 000 դր.

 

Տարաժամկետ վճարման դեպքում ամեն հերթական վճարից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը:

Վճարման ձևը և լրացուցիչ պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:

 

7.2. ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

Ձեռք բերվող անավարտ շինարարության օբյեկտների համար վճարումը գնորդի ցանկությամբ կարող է իրականացվել միանվագ կամ տարաժամկետ ելնելով սանդղակ հ.2-ից:

 

ՍԱՆԴՂԱԿ 2

 

Անավարտ շինարարության օբյեկտների ձեռքբերման տարաժամկետ

վճարումների սանդղակ

 

________________________________________________________________________

ա) օբյեկտի մինչև 50 % պատրաստվածության դեպքում

________________________________________________________________________

   Վճարման գումարը        Առաջին վճարը      Վճարման ժամկետը    Վճարման

      (դրամ)                                    (տարի)          քանակը

________________________________________________________________________

   Մինչև   200 000           100 %                 -              -

 

   200 001 - 400 000     200 000 + 50 %            1              2

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         200 000 դր.

 

   400 001 - 700 000     300 000 + 40 %            2              3

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         400 000 դր.

 

   700 001 - 1200 000    420 000 + 30 %            3              4

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         700 000 դր.

 

  1200 001  և  բարձր     570 500 + 20 %            4              5

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         1200 000 դր.

 

________________________________________________________________________

բ) օբյեկտի 50 % - ից բարձր պատրաստվածության դեպքում

________________________________________________________________________

   Վճարման գումարը        Առաջին վճարը      Վճարման ժամկետը    Վճարման

      (դրամ)                                    (տարի)          քանակը

________________________________________________________________________

   Մինչև   400 000           100 %                 -              -

 

   400 001 - 700 000     400 000 + 50 %            1              2

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         400 000 դր.

 

   700 001 - 1200 000    550 000 + 40 %            2              3

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         700 000 դր.

 

  1200 001  և  բարձր     750 000 + 30 %            3              4

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         1200 000 դր.

 

Տարաժամկետ վճարման դեպքում ամեն հերթական վճարից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում դրամի արժեզրկումը: Վճարման ձևը և լրացուցիչ պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:

 

7.3. ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՀԱՄԱՐ

 

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ձևով սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին տրվում է տարաժամկետ վճարման արտոնություն ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների կողմից ձեռք բերվող գույքի բաժնեմասերի համար ըստ սանդղակ հ.3-ի:

 

ՍԱՆԴՂԱԿ 3

 

   Վճարման գումարը        Առաջին վճարը      Վճարման ժամկետը    Վճարման

      (դրամ)                                    (տարի)          քանակը

 

   Մինչև    30000            100 %                 -              -

 

   30001  - 50000        30000 + 40 %              1              2

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         30000 դր.

 

   50001  - 100000       38000 + 30 %              2              3

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         50000 դր.

 

   100001 և  բարձր       53000 + 20 %              3              4

                         այն մասից, որը

                         գերազանցում է

                         100000 դր.

 

Տարաժամկետ վճարումների արտոնություններից օգտվելու դեպքում ամեն հերթական վճարումից հետո ձեռք բերվող գույքի բաժնեմասի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում դրամի արժեզրկումը:

Վճարման ձևը և լրացուցիչ պայմանները սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները և ոչ պետական ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա անձինք կարող են օգտվել տարաժամկետ վճարման արտոնություններից համաձայն սանդղակ հ.3-ի:

 

7.4. ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Պետական ձեռնարկության վարձակալած գույքի գնումը վարձակալի կողմից համարվում է տարաժամկետ վճարում և կարող է վարձակալի ցանկությամբ իրականացվել ծրագրով սահմանված «փոքր» օբյեկտների համար նախատեսված տարաժամկետ վճարումների սանդղակով և պայմաններով:

Ամեն հերթական վճարումը կատարելուց հետո համապատասխան գույքը համարվում է սեփականաշնորհված վարձակալին և այդ գույքից վարձակալական վճար չի գանձվում:

 

8. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Արտերկրյա կապիտալի մասնակցությունը սեփականաշնորհման գործընթացին ապահովելու նպատակով, ելնելով համապատասխան մրցութային հանձնաժողովների առաջարկություններից, ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը կազմակերպում է մարքեթինգային հետազոտություններ, ինչպես նաև գովազդ:

Հանձնաժողովի կողմից կազմակերպվող փորձաքննությունների արդյունքներով հաստատվում է այն ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը, որոնց սեփականաշնորհումը նպատակահարմար է իրականացնել օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:

Օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների վերաբերյալ մշակվում են տեղեկատվական նյութեր, որոնց տարածումը կնպաստի օտարերկրյա ներդրողների որոնման և հայտնաբերման աշխատանքներին:

Սեփականաշնորհման գործընթացին արտերկրյա կապիտալի մասնակցությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է առաջնահերթ ընդունել արտասահմանյան ներդրումների պետական երաշխիքները ապահովող օրենսդրական ակտեր: Օտարերկրյա ներդրումների ծավալը ավելացնելու նպատակով սահմանվում են օտարերկրացիների մասնակցության պայմանները, ելնելով հետևյալ հատկանիշներից` ազատ փոխարկելի տարադրամով մրցույթով կամ աճուրդով սեփականաշնորհվում են.

- այն փոքր օբյեկտները, որոնք իրենց հատկանիշներով համապատասխանում են միջազգային մրցույթին կամ աճուրդին մասնակցելու պայմաններին

- այն ձեռնարկությունները, որոնց արտադրանքը մրցունակ է միջազգային շուկաներում

- եզակի նշանակության և կարևորության անավարտ շինարարության օբյեկտները, որոնց պատրաստվածության աստիճանը բարձր է 50 %-ից:

 

9. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ), ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները (այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամները կարող են մասնակցել միայն լուծարված ձեռնարկությունների գույքի սեփականաշնորհմանը:

 

10. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները նախապատրաստելու նպատակով ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը սահմանում է կազմակերպա-տեխնիկական համալիր միջոցառումների պլան, որոնք իրականացնում են նրա կողմից նշանակված հանձնաժողովները, ՀՀ նախարարությունները, գերատեսչությունները և պետական կառավարման տեղական մարմինները, այդ թվում.

- վերստուգվում են սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների հիմնական և շրջանառու ֆոնդերի նախնական գույքագրման արդյունքները

- ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով նախարարություններն ու գերատեսչությունները իրենց ենթակայության տակ գտնվող և սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունների ֆինանսական վիճակի մասին հանձնաժողովին տալիս են տեղեկություններ, ինչպես նաև այն կարգավորելու կամ ձեռնարկությունը լուծարելու մասին առաջարկություններ

- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակն է լուծարման ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների վնասաբերության պատճառների բացահայտումը

- անհրաժեշտության դեպքում ձևավորվում են փորձագետների ժամանակավոր խմբեր և նրանց միջոցով հանձնարարականներ են մշակվում տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, ձեռնարկությունները վերակազմավորելու (բաժանելու, այլ ձեռնարկությունների հետ միացնելու, գործող ձեռնարկության կողմից առանձնացնելու), ինչպես նաև ձեռնարկություններում զբաղվածության կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ

- սահմանված կարգով վերագնահատվում են սեփականաշնորհվող և ապապետականացվող պետական ձեռնարկություններն ու անավարտ շինարարության օբյեկտները, որոշվում նրանց վաճառքի գինը, ընդ որում, «փոքր» օբյեկտների գույքի վերագնահատման և տարածքի արժեքների հաշվարկման աշխատանքները ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը սկսում է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից մշակված և ՀՀ կառավարության կողմից հաստատված գրաֆիկի համաձայն

- նախապես հաստատված ուղղիչ գործակիցների միջոցով հաշվարկվում են «փոքր» օբյեկտների վերագնահատման ու տարածքի արժեքի չափերը

- հաստատվում են սեփականաշնորհվող պետական ձեռնարկության, անավարտ շինարարության, ինչպես նաև «փոքր» օբյեկտների ձեռքբերման արժեքի տարաժամկետ վճարումների ձևերն ու պայմանները

- սահմանվում են ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների` զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող տեղեկությունների ներկայացման ձևը, ցանկը, ինչպես նաև «փոքր» օբյեկտների մասին տեղեկությունների հրապարակման կարգը

- կազմակերպվում են սեփականաշնորհման և ապապետականացման մասին օրենքի, նորմատիվային այլ ակտերի հետ հասարակայնության լայն խավերի ծանոթացման գործընթացները

- կազմակերպվում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ընդգրկված կադրերի մեթոդական ու գործնական ուսուցումը:

 

11. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տեղական մարմինները ծրագրի հաստատումից հետո ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների և օբյեկտների նկատմամբ իրավունք չունեն կատարել կազմակերպա-կառուցվածքային, կադրային և գույքային փոփոխություններ, բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերից, եթե դրանք նախատեսված չեն ձեռնարկության սեփականաշնորհմանը նախապատրաստելու միջոցառումների պլանով, որը հաստատվում է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից:

Ծրագրում այլ սահմանափակումներ կարող են սահմանվել լրացումների և փոփոխությունների միջոցով:

 

12. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ

 

Ընթացիկ փուլի սեփականաշնորհումից և ապապետականացումից ստացվելիք միջոցների օգտագործման բնագավառները և բաշխման գործակիցները ըստ օգտագործման բնագավառների սահմանվում են աղյուսակ 1-ում:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1

 

      Սեփականաշնորհումից և  ապապետականացումից        Միջոցների բաշխման

         ստացվելիք միջոցների օգտագործման             գործակիցները  ըստ

                  բնագավառները                    օգտագործման բնագավառների

 

1. Բնակչության սոցիալական

պաշտպանվածությանը ուղղված

        միջոցառումների ֆինանսավորում                0,2

 

2. Նպատակային վարկեր սեփականաշնորհված

        ոլորտում                                    0,55

 

3. Սեփականաշնորհման գործընթացի

        ծախքերի ֆինանսավորում                       0,1

 

4. Հայխնայբանկի ավանդների

        ինդեքսավորում                               0,15

 

13. ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2

 

     Միջոցների բաշխման ուղղությունները              Գումարի չափը  %

 

     1. Հանրապետական բյուջե                           90 %

     2. Տեղական բյուջեներ*                            10 %

 

________

* Համապատասխան տարածքում գտնվող օբյեկտների սեփականաշնորհման գումարից:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3

 

  Սեփականա-      Բնակչության  Նպատակային  Հայխնայբանկի   Սեփականաշնորհման

  շնորհումից և   սոցիալական     վարկեր     ավանդների    գործընթացի ծախքերի

ապապետականա-   պաշտպանվա-   սեփականա-   ինդեքսավորում   ֆինանսավորում

  ցումից         ծությանը     շնորհված

  ստացվելիք      ուղղված      ոլորտում

  միջոցների      միջոցառում-

  օգտագործման    ների ֆինան-

  բնագավառները   սավորումը                                  այդ թվում

  ____________                                        ____________________

  օգտագործողների                                       ՀՀ պետա-  ՀՀ գերա-

  անվանումները                                         կան       տեսչու-

                                                       ունեցված- թյուններ,

                                                       քի հաշ-   նախարա-

                                                       վառման և  րու-

                                                       ապապետա-  թյուններ*

                                                       կանացման

                                                       վարչու-

                                                       թյուն

 

 1. Հանրապետական    11.1 %     61.1 %       16.6 %      10 %       1.2 %

բյուջե

 

2. Տեղական

    բյուջեներ       100 %        -            -          -           -

 

__________________

*  Համապատասխան նախարարության կամ գերատեսչության ենթակայության

օբյեկտների սեփականաշնորհման գումարից:

 

Համաձայն հ.հ. 1 և 3 աղյուսակների` սեփականաշնորհումից և ապապետականացումից ստացվելիք միջոցների 90 % - ը ուղղվում է հանրապետական բյուջե, 10 %-ը` իշխանության տեղական մարմիններին, 10 %-ը` ՀՀ սեփականաշնորհման գործընթացի ծախքերի ֆինանսավորմանը, այդ թվում` 9 %-ը ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը և 1,0 %-ը` ՀՀ գերատեսչություններ և նախարարություններ:

 

14. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ 1995 Թ.

 

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման 1995 թ. առաջադրանքները ներկայացված են աղյուսակ հ.4-ում:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4

 

._________________________________________________________________________.

|Տնտեսության         |Ձեռնարկությունների  |Սեփականաշնորհման ենթակա պետական|

|  ճյուղեր           |և  անավարտ շինարա-  | ձեռնարկությունները և  անավարտ |

|                    |րության օբյեկտներ   |    շինարարության օբյեկտները   |

|                    |____________________|_______________________________|

|                    |Ընդհանուր|Հիմնական  |     Թիվը     |Հիմնական ֆոնդերի|

|                    |  թիվը   |ֆոնդերի   |              |  հաշվեկշռային  |

|                    | (հատ)   |հաշվեկշռա-|              |     արժեքը     |

|                    |         |յին արժեքը|              |                |

|                    |         |(մլն.դրամ)|              |                |

|                    |_________|__________|______________|________________|

|                    |         |          | քանակը|տոկոս |  մլն. | տոկոս  |

|                    |         |          | (հատ) |ընդհա-|  դրամ | ընդհա- |

|                    |         |          |       |նուրի |       | նուրի  |

|                    |         |          |       |նկատ- |       | նկատ-  |

|                    |         |          |       |մամբ  |       | մամբ   |

|____________________|_________|__________|_______|______|_______|________|

|      1             |  2      |   3      |  4    |  5   |   6   |   7    |

|____________________|_________|__________|_______|______|_______|________|

|1.Արդյունաբերություն|  941    | 2819.8   | 516   |54.88 |1237.33| 43.88  |

|  այդ թվում`        |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|1.1. Էներգետիկա     |  25     |  5.81    |  25   |100.00| 5.81  |100.00  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.2. Քիմիա և        |         |          |       |      |       |        |

|    կենսատեխնոլոգիա |  33     | 396.20   |  12   | 36.36| 90.00 | 22.72  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.3.Լեռնամետալուրգիա|  41     | 314.00   |  13   | 31.71| 61.4  | 19.55  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.4. Էլեկտրատեխնիկա |         |          |       |      |       |        |

|և  սարքաշինություն  |  64     | 250.85   |  17   | 26.56| 57.15 | 22.78  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.5.Ռադիոէլեկտրոնա- |         |          |       |      |       |        |

|    յին             |  127    | 654.35   |  4.5  | 35.43|350.25 | 53.53  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.6. Հաստոցագործիքա-|         |          |       |      |       |        |

|    շինություն և    |         |          |       |      |       |        |

|    ավտոմոբիլային   |  56     | 262.85   |  2.3  | 41.07|214.85 | 81.74  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.7. Ալմաստ - ոսկի  |  9      | 108.85   |   7   | 77.78| 17.1  | 15.74  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.8. Փայտամշակման   |  23     | 55.75    |  2.3  |100.00|55.75  |100.00  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.9. Թեթև           |  303    | 347.42   |  135  | 44.55|48.77  |14.01   |

|                    |         |          |       |      |       |        |

|1.10.Տեղական        |  54     | 71.6     |   54  |100.00|71.6   |100.00  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.11. Սննդի         |  206    |352.32    |  162  | 78.64|264.65 |75.11   |

|                    |         |          |       |      |       |        |

|2. Ավտոմոբիլային    |  334    |290.37    |  195  | 58.38|39.84  |13.72   |

|  տրանսպորտ,        |         |          |       |      |       |        |

|  ավտոտեխսպասարկում,|         |          |       |      |       |        |

|  այդ թվում`        |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|2.1.Ավտոմոբիլային   |         |          |       |      |       |        |

|    տրանսպորտ       |  168    |287.83    |  35   | 20.83| 38.23 |13.28   |

|                    |         |          |       |      |       |        |

|2.2.Ավտոտեխսպասար-  |         |          |       |      |       |        |

|    կում            |  166    | 2.54     | 160   | 96.38| 1.61  |63.38   |

|                    |         |          |       |      |       |        |

|3. Շինարարական      |  866    |1057.15   | 761   | 87.88|527.08 |49.85   |

|   համալիր,         |         |          |       |      |       |        |

|   այդ թվում`       |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|3.1.Շինանյութերի    |  171    | 613.90   |  66   | 38.60| 83.83 |13.66   |

|արդյունաբերության և |         |          |       |      |       |        |

|շինարարական         |         |          |       |      |       |        |

|կազմակերպության     |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|3.2. Անավարտ        |  695    | 443.25   | 695   |100.00|443.25 |100.00  |

|     շինարարություն |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|4.  Կապ             |   63    | 204.3    |  4    |6.35  |  0.6  | 0.29   |

|                    |         |          |       |      |       |        |

|5.Գյուղատնտեսական   |  618    | 687.2    | 189   |20.58 |326.61 |47.52   |

|  օբյեկտներ և       |         |          |       |      |       |        |

|  ձեռնարկություններ |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|6. Նյութատեխնիկական |         |          |       |      |       |        |

|   մատակարարում     |  121    | 49.75    | 115   |95.00 |42.05  |84.45   |

|                    |         |          |       |      |       |        |

|7. Պետական առևտուր  |  1580   | 36.42    | 694   |43.92 |6.18   |16.96   |

|                    |         |          |       |      |       |        |

|8. Հասարակական      |         |          |       |      |       |        |

|   սնունդ           |  450    | 10.14    | 230   |51.11 |4.48   |44.18   |

|                    |         |          |       |      |       |        |

|9. Կենցաղային       |         |          |       |      |       |        |

|   սպասարկում       | 1632    | 25.07    | 686   |42.03 |7.03   |28.04   |

|                    |         |          |       |      |       |        |

|10. Կոմունալ        |         |          |       |      |       |        |

|    տնտեսություն    |  207    | 124.58   | 56    |27.05 |7.52   | 6.04   |

|                    |         |          |       |      |       |        |

|11. Սոցիալական ոլորտ|  904    | 733.75   | 95    |10.50 |33.21  |40.53   |

|   այդ թվում`       |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|11.1. Մշակույթ      |  126    | 70.15    | 70    |55.55 |16.33  |23.27   |

|                    |         |          |       |      |       |        |

|11.2.Առողջապահու-   |  436    | 156.2    | 15    | 3.44 | 2.15  | 1.38   |

|     թյուն          |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|11.3. Մամուլ        |   50    |  18.37   |  6    |12.00 | 1.00  | 5.42   |

|                    |         |          |       |      |       |        |

|11.4.Ֆիզկուլտուրա և |   26    |  18.08   |  1    | 3.85 | 3.08  |17.03   |

|     սպորտ          |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|11.5. Տուրիզմ       |   42    | 299.95   |  3    | 7.14 | 10.65 | 3.55   |

|                    |         |          |       |      |       |        |

|11.6. Կրթություն    |  224    | 171.00   |  -    |  -   |   -   |   -    |

|                    |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|  Ընդամենը`         |  7716   | 6038.53  | 3636  | 47.12|2231.93| 36.96  |

|                    |         |          |       |      |       |        |

._________________________________________________________________________.

 

15. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1996-1997 ԹԹ.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5

 

._________________________________________________________________________.

|    Տնտեսության     |Ձեռնարկությունների  |Սեփականաշնորհման ենթակա պետական|

|      ճյուղեր       |և  անավարտ շինարա-  | ձեռնարկությունները և  անավարտ |

|                    |րության օբյեկտներ   |    շինարարության օբյեկտները   |

|                    |____________________|_______________________________|

|                    |Ընդհանուր|Հիմնական  |     1996            1997      |

|                    |  թիվը   |ֆոնդերի   |_______________________________|

|                    | (հատ)   |հաշվեկշռա-| Թիվը  |Հիմնա-| Թիվը  |Հիմնական|

|                    |         |յին արժեքը|       |կան   |       |ֆոնդերի |

|                    |         |(մլն.դրամ)|       |ֆոնդե-|       |հաշվե-  |

|                    |         |          |       |րի    |       |կշռային |

|                    |         |          |       |հաշվե-|       |արժեքը  |

|                    |         |          |       |կշռա- |       |        |

|                    |         |          |       |յին   |       |        |

|                    |         |          |       |արժեքը|       |        |

|                    |_________|__________|_______|______|_______|________|

|                    |         |          | քանակը|տոկոս |  մլն. | տոկոս  |

|                    |         |          | (հատ) |ընդհա-|  դրամ | ընդհա- |

|                    |         |          |       |նուրի |       | նուրի  |

|                    |         |          |       |նկատ- |       | նկատ-  |

|                    |         |          |       |մամբ  |       | մամբ   |

|____________________|_________|__________|_______|______|_______|________|

|      1             |  2      |   3      |  4    |  5   |   6   |   7    |

|____________________|_________|__________|_______|______|_______|________|

|1.Արդյունաբերություն| 637     |1582.47   | 2.69  |586.20|  57   |133.25  |

|  այդ թվում`        |         |          |       |      |       |        |

|                    |         |          | 42.23 | 37.04| 8.95  | 8.42   |

|1.1.Արդյունաբերու-  |         |          |       |      |       |        |

|    թյան            |         |          |       |      |       |        |

|    նախարարություն  | 213     |1196.15   |  57   |199.88|  57   |133.25  |

|                    |         |          | 26.81 | 16.71| 26.81 | 11.14  |

|                    |         |          |       |      |       |        |

|1.2. Թեթև           | 168     | 298.65   |  168  |298.65|   -   |  -     |

|                    |         |          |100.00 |100.00|       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|1.3. Սննդի          |  44     |  87.67   |  44   | 87.67|   -   |  -     |

|                    |         |          |100.00 |100.00|       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|2. Ավտոմոբիլային    |  133    |249.60    | 133   |249.60|   -   |  -     |

|   տրանսպորտ        |         |          |100.00 |100.00|       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|3. Ավտոտեխսպասարկում|  6      |  0.93    |  6    | 0.93 |   -   |  -     |

|                    |         |          |100.00 |100.00|       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|4. Շինանյութերի     |  105    |530.07    | 50    |123.03|   7   | 4.80   |

|արդյունաբերության և |         |          | 47.91 | 23.21| 7.02  |0.905   |

|շինարարական         |         |          |       |      |       |        |

|կազմակերպության     |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|5. Կապ              |  59     |203.70    |  2    |1.81  |   1   | 0.47   |

|                    |         |          | 3.17  |0.89  | 1.59  | 0.23   |

|                    |         |          |       |      |       |        |

|6. Գյուղատնտեսական  |  429    |360.59    | 159   |111.21|  83   |49.28   |

|   օբյեկտներ և      |         |          |37.16  | 30.87| 19.39 |13.665  |

|   ձեռնարկություններ|         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|7. Նյութատեխնիկական |  6      | 7.70     |  6    | 7.70 |   -   |  -     |

|   մատակարարում     |         |          |100.00 |100.00|       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|8. Պետական առևտուր  | 1106    |35.90     | 1106  | 35.90|   -   |  -     |

|   և  հասարակական   |         |          |100.00 |100.00|       |        |

|   սնունդ           |         |          |       |      |       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|9. Կենցաղային       |  946    | 18.04    |  946  | 18.04|   -   |  -     |

|   սպասարկում       |         |          |100.00 |100.00|       |        |

|                    |         |          |       |      |       |        |

|10. Կոմունալ        |  151    |117.06    |  49   | 22.68|  52   | 30.78  |

|    տնտեսություն    |         |          |32.56  | 19.38|34.42  |26.295  |

|                    |         |          |       |      |       |        |

|   Ընդամենը`        | 3578    |3106.06   |2726   |1157.1| 200   |218.58  |

|                    |         |          |       |      | 5.60  |        |

._________________________________________________________________________.

 

ՑԱՆԿ  Թ. 1

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ 1995 Թ. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Ճյուղը  - Թեթև արդյունաբերություն

 

Կառավարության նախաձեռնության ժամկետը 1995 թ.

 

_________________________________________________________________________

 Հ.       Ձեռնարկությունների             Հասցեն          Աշխատ.  Սափականա-

            (օբյեկտների)                                 քանակը  շնորհման

            անվանումները                                           ձևը

_________________________________________________________________________

 1              2                          3               4        5

_________________________________________________________________________

40000   Գյումրիի գուլպա-նասկեղենի Ա/Մ

         Հացիկի մասնաճյուղ               Ախուրյան,         175    ԲԲԸ

                                         Հացիկ փ.

 

 40001   Թ. 2 կարի արտ. մ-ման            Գյումրի,          413   Սեփ. նպա-

         տնային արտ. տեղամաս             Պլեխանովի 5          տակահարմար է

 

 40002   «Հայգորգ» Ա/Մ Կամոյի ֆաբրիկա    Կամո,գ.Կարմիր փ.  385    ԲԲԸ

 

 40003   «Խուստուփ» կոշիկի  ՓԲԸ          Կապան,            207    ԲԲԸ

                                         Շինարարների 10

 

 40004   «Արայի» ՓԲԸ                     Եղվարդ,Շիրակի 40  103    ԲԲԸ

 

 40005   «Մուրացան» ՓԲԸ                  Երևան,

                                         Մուրացանի 119     136    ԲԲԸ

 

 40006   «Այաս» Տիրկոտաժի ֆաբրիկա        Երևան,

                                         Լենինականի 25/1   350    ԲԲԸ

 

 40007   Տրիկոտաժի ֆաբրիկա               Աշտարակ, Պռոշյան  400    ԲԲԸ

                                         սովխ. 5

40008   Կապանի տիրկոտաժի արտ.

         միավորում                       Կապան             827    ԲԲԸ

 

 40009   «Էրեբունի» տրիկոտաժի արդ.       Երևան,

         առ. միավ.                       Գաջեգործների 1    1428   ԲԲԸ

 

 40010   Վանաձորի կոշիկի ֆաբրիկա         Վանաձոր,           274   ԲԲԸ

                                         Գ. Նժդեհի 3

 

 40011   «Գառնի» արդյուն.- արտադր.միավ.  Աբովյան, Հաղթ.    2240   ԲԲԸ

                                         40 ամ. 20

 

 40012   Երևանի  «Նարեկ» կարի ֆաբրիկա    Երևան,            628    ԲԲԸ

                                         Մ. Խորենացու 112

 

 40013   Կոշիկի «Քանաքեռ» ֆաբրիկա        Երևան,  Քանաքեռ   705    ԲԲԸ

                                         1-ին փ. 12

 

 40014   Գաբրիելյան եղբայրների անվ.      Երևան,            365    ԲԲԸ

         կաշվի Ա/Մ                       Կույբիշևի  18

 

 40015   Գյումրիի գուլպա-նասկեղենի Ա/Մ   Գյումրի,          2446   ԲԲԸ

                                         Թբիլիսյան խճ.46

 

 40016   «Արագած» Բ/Գ  Ա/Մ               Երևան,             300   ԲԲԸ

                                         Շավրոյան 5

 

 40017   Կարի ֆաբրիկա                    Աշտարակ, Օշական    110   ԲԲԸ

 

 40018   Երևանի  «Գարուն» կարի Ա/Մ       Երևան,  Բրյուսովի

                                         նրբ. 26            721   ԲԲԸ

 

 40019   Կամոյի «Մրիկ» ՓԲԸ               Կամո, Սահադյան 2   348   ԲԲԸ

 

 40020   Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկա      Քաջարան,           175   ԲԲԸ

                                         Խանջյան 14

 

Ճյուղը - Սննդի արդյունաբերություն

 

41051  «Զովք» արտ. առ.մ-ման «Ապարան»  Ապարան, գ. Քուչակ 3  Սեփ.նպատա-

         պանսիոնատ                                              կահարմար է

                                                               

 41052   Արմավիրի «Զովք» արտադր. ձեռն.   Արմավիր,          41   Սեփ.նպատա-

                                         Շահումյան 10           կահարմար է

 

 40053   Պարենի և  մթերումների           Երևան,

         նախարարության փորձաարտադրական   Արարատյան 62/3    110    ԲԲԸ

         բազա

 

 40054   «Հայկաթարդ» Ա/Մ փորձն.          Երևան,

         վերանորոգ. մեխ. գործարան        Արին Բերդի 1       51    ԲԲԸ

 

Ճյուղը - Ավտոտեխսպասարկում

 

 40201   Ավտոտեխսպասարկման  Դ/Ձ          Էջմիածին,

                                         Կոմիտասի ան.հ.    107    ԲԲԸ

 

 40202   Ավտոմոտոտեխնիկայի տեխսպաս.      Երևան,

         և  պահպանման ձեռն.              Թամանցիների 4     101    ԲԲԸ

 

40203  Միջշրջանային ավտոտեխսպասարկման Երևան,

         և  առևտրի  ձեռն.                Թբիլիսյան 25      148    ԲԲԸ

 

40204  «Հայավտոսերվիս» պետ. ձեռն. Դ/Ձ Երևան,

                                         Խաղաղ Դոնի 11/1    88    ԲԲԸ

 

Ճյուղը - Գյուղատնտեսություն

 

 40851   Գյուղտնտշինմոնտաժ ՇՄՊ գլխ.ձեռն. Երևան,Շիրակի  82   70    ԲԲԸ

 

 40852   Գյուղտնտշինմոնտաժ ձեռն.         Ախուրյանի շ.       26    ԲԲԸ

         հ.4 մոնտ. Դ/Ձ                   գ. Մայիսյան

 

 40853   Սևանի  ջերմատնային կոմբինատ     Սևան,              22    ԲԲԸ

                                         գ. Դդմաշեն

 

 40854   Բալահովիտի փորձ. նորոգ.         Աբովյան,           71    ԲԲԸ

         մեխ. գործ.                      գ. Բալահովիտ

 

 40855   Թ. 22  ՇՄՇ  ՓԲԸ                 Ախուրյան,          122   ԲԲԸ

                                         Կապան-բանավան

 

Ճյուղը - Շինանյութերի արդյունաբերություն

 

 40401   «Շինանյութ» փոքր ձեռն.          Երևան,

         միավորում                       Գ. Մահարու 148    250    ԲԲԸ

 

 40402   «Կանազիտ» գիտաարտադր. ֆիրմա     Երևան,

         Դ/Ձ                             Հ. Աճառյան 40      79    ԲԲԸ

 

Ճյուղը - Շինարարության նախարարություն

 

 41201   «Հրազդանշին» Պ/Ձ                Հրազդան            20    ԲԲԸ          

 

 41202   «Թալինշին» պետ.ձեռ. թ.5 շին.    Թալին,             79    ԲԲԸ          

         Դ/Ձ                             Երևանյան

 

 41203   «Հայջերմամոնտաժ» պետ. ձեռն.     Երևան,            102    ԲԲԸ          

                                         Արին Բերդի 3/7

 

 41204   «Ուկրշին» պետ.ձեռնարկություն    Վանաձոր,          767    ԲԲԸ          

                                         Բաղրամյան 21

 

 41205   «Հայարդմոնտաժ» պետ.             Երևան,            630    ԲԲԸ          

         ձեռնարկություն                  Գրիբոյեդովի 60

 

 41206   «Հայէլեկտրոնախագիծ» պետ.նախ.    Երևան,             56    ԲԲԸ          

         ձեռն.                           Կոմիտասի 35

 

 41207   Հրազդանի խոշոր պանելային        Հրազդան,           60    ԲԲԸ          

         տնաշին. Դ/Ձ                     գ. Մարմարիկ

 

 41208   «Արմավիրշին» համաշին. պետ.      Արմավիր,          671    ԲԲԸ          

         ձեռն.                           Սայաթ-Նովա 22

 

Ճյուղը - Նյութատեխնիկական մատակարարում

 

 40551   Ոչ գոր. նյութ. և  ժող. սպառման  Երևան,             92    ԲԲԸ          

         ապր. արտ. ձեռնարկություն        Արին Բերդի 21

 

Ճյուղը - Ավտոմոբիլային տրանսպորտ

 

 41801   Թ. 2 ավտոձեռնարկություն         Երևան,            337  Սեփ.նպատա-

                                         Արին Բերդի 10          կահարմար է

 

Ճյուղը - Այլ կազմակերպություններ և ձեռնարկություններ

 

 41401   Երևանի  «Վան» արտադրական ֆիրմա  Երևան,            503    ԲԲԸ          

                                         Արշակունյաց 25

 

 41402   «Հայպետնախագիծ» ինստիտուտ       Երևան,            451  Սեփ.նպատա-

                                         Չարենցի 1              կահարմար է

 

 41403   «Հայառսարքավորում» Փ/Ա          Երևան,            135    ԲԲԸ          

         կոմբինատ                        Արցախի 61

 

 41404   «Հայառռեկլամ» կոմբինատ          Երևան,            153    ԲԲԸ          

                                         Արցախի 59

 

 41405   «Տեխնոտոն» պետական փոքր ձեռն.   Աբովյան,           51  Սեփ.նպատա-

                                         Սևանի  11              կահարմար է

 

 41406   «Էլեկտրոն» հատուկ կոնստրուկտ.   Երևան,             57  Սեփ.նպատա-

         բյուրո                          Գ. Նժդեհի 34           կահարմար է

 

 41407   «Զվարթնոց» գինեգործական ՓԲԸ     Էջմիածին,          78    ԲԲԸ          

                                         Մյասնիկյան 128

 

 41408   Երքաղխորհրդի առևտ.  վարչ.       Երևան,             53    ԲԲԸ          

         կենտ. բազա                      Մասիսի փակ. 5

 

Ճյուղը - Մամուլ

 

 40751   «Զվարթնոց» պոլիգրաֆիական        Երևան,            152    ԲԲԸ          

         ձեռն. ՓԲԸ                       Իսակովի 48

 

Ճյուղը - Կենցաղսպասարկում

 

 41600   «Արաբկիր» հագուստի քիմ.մաք.     Երևան,             75    ԲԲԸ          

         գլխ. Պ/Ձ                        Մ.Խորենացու 72

 

 41601   «Մարմարիկ» սպիտ.լվացման         Երևան,             89    ԲԲԸ          

          ֆաբրիկա                        Նար-Դոսի 20

 

-------------------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
27.09.1995
N Ն-027-1
Որոշում