Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՓՈԽԳՈՐԾԱ ...

 

 

030.0212.070913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2013» ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, 2009 թվականի հունիսի 14-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին» համաձայնագրի և 2010 թվականի դեկտեմբերի 10-ի «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին» համաձայնագրի դրույթներով` որոշում եմ.

2013 թվականի սեպտեմբերի 20-ից 26-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվելիք «Փոխգործակցություն-2013» համատեղ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 18-ից 28-ը Բելառուսի Հանրապետություն ուղարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից օպերատիվ խումբ, մեկ մոտոհրաձգային դասակ և հատուկ նշանակության մեկ ջոկ` իրենց ամրագրված համապատասխան հանդերձանքով և ռազմատեխնիկական միջոցներով:

 

7 սեպտեմբերի 2013 թվականի

ՆՀ-212-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
07.09.2013
N ՆՀ-212-Ա
Հրամանագիր