Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱ ...

 

 

041.0776.040913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2013 թվականի N 776-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման միջոցառումների արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը տեղեկատվություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2013 թվականի սեպտեմբերի 4-ի

N 776-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի (այսուհետ` ծրագիր) համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության նպատակի և գործառույթների գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովի հիմնական նպատակն է ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը և միջոցառումների իրականացման պատասխանատու պետական մարմինների (այսուհետ` պատասխանատու պետական մարմին) փոխհամաձայնեցված գործողությունների ապահովումը:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն աշխատակարգով:

4. Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են`

1) ծրագրի իրականացման և ամփոփման ընթացքում լիազոր մարմնին անհրաժեշտ աջակցության ապահովումը.

2) ծրագրի իրականացման ընթացքում պատասխանատու պետական մարմնին անհրաժեշտ աջակցության ապահովումը.

3) ծրագրի ճշգրտման և վերանայման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

4) ծրագրի մոնիթորինգի և գնահատման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ առաջարկությունները մշակելը և ներկայացնելը:

5. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս կարող է`

1) հարցում կատարել և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտական, միջազգային ու հասարակական կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստերին հրավիրել պետական պաշտոնյաների, գիտական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ: Նիստն իրավազոր է որոշումներ կայացնելու, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի նիստերը վարում է նրա ղեկավարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամը` հանձնաժողովի ղեկավարի հանձնարարությամբ:

8. Հանձնաժողովի արտահերթ նիստ կարող է գումարվել նրա ղեկավարի կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

9. Հանձնաժողովի ղեկավարը`

1) հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նիստերը.

2) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

3) կազմում է հանձնաժողովի նիստի օրակարգը, որոշում նիստի անցկացման ժամկետն ու վայրը.

4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) կատարում է աշխատանքի բաշխում հանձնաժողովի անդամների միջև.

6) հանձնաժողովի աշխատանքներին, ըստ անհրաժեշտության, ներգրավում է մասնագետների, փորձագետների, կազմավորում է աշխատանքային խմբեր.

7) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների հետ հարաբերություններում.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի N 776-Ա որոշմամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

10. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.

2) հանձնաժողովի ղեկավարի բացակայության դեպքում, վերջինիս հանձնարարությամբ, վարում է հանձնաժողովի նիստը.

3) հանձնաժողովին է ներկայացնում տեղեկություն ծրագրում ընդգրկված միջոցառումների ընթացքի մասին.

4) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ.

5) հանձնաժողովի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություն հանձնաժողովի աշխատանքներին մասնագետների, փորձագետների ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի N 776-Ա որոշմամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

11. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութեր և կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին և նիստին հրավիրված անձանց.

2) արձանագրում է հանձնաժողովի նիստերը և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր.

3) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի ղեկավարին.

4) հաշվառում է հանձնաժողովի որոշումները:

12. Պատասխանատու պետական մարմինը հանձնաժողովի անդամ հանդիսացող իր ներկայացուցչի փոփոխության դեպքում հնգօրյա ժամկետում տեղեկացնում է լիազոր մարմնին` առաջարկելով նոր թեկնածություն:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2013 թվականի սեպտեմբերի 4-ի

N 776-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

                         (հանձնաժողովի ղեկավար)

 

    Տ. Սահակյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Մ. Մկրտչյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Ա. Քարամյան        - ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ի. Դավթյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն

                         պետական ծառայության պետի տեղակալ

 

    Կ. Կույումջյան     - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի

                         և ժողովրդագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Գ. Հայրապետյան     - Միավորված ազգերի կազմակերպության բնակչության

                         հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր

                         ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

    Վ. Ասատրյան        - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»

                         հասարակական կազմակերպության զարգացման և

                         հետազոտությունների խմբի ղեկավար (համաձայնությամբ)

 

    Մ. Հովսեփյան       - «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում»

                         հասարակական կազմակերպության ներկայացուցիչ             

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Բաբաջանյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.09.2013
N 776-Ա
Որոշում