Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՌՆԱՎԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0783.090913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2013 թվականի N 783-Ա

 

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՌՆԱՎԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին 2013 թվականի սեպտեմբերի 5-8-ը գործուղել Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամաս` «Եվրոպական հայերի ֆորում» կազմակերպության միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման հետագա ընթացքի շուրջ բանակցություններ վարելու համար:

2. Ա. Ղահրամանյանի` Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամաս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամաս գործուղման արդյունքների մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.09.2013
N 783-Ա
Որոշում