Սեղմել Esc փակելու համար:
«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԿԱ ...

 

 

040.0940.090913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 940-Ն

 

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՌԱՎԱՐՉԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովման և ընթացիկ գործունեության ղեկավարման նպատակով հայտարարել կառավարիչ կազմակերպության (կառավարչի) մրցույթ:

2. Հաստատել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարիչ կազմակերպության (կառավարչի) ընտրության համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կանոնակարգը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մրցույթի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը ներկայացնել մրցույթի արդյունքները և ընտրված կառավարիչ կազմակերպության (կառավարչի) հետ կնքվող պայմանագրի նախագիծը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 8-ի

N 940-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՌԱՎԱՐՉԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով կարգավորվում են «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) բնականոն գործունեության ապահովման և ընթացիկ գործունեության ղեկավարման նպատակով կառավարիչ կազմակերպության (կառավարչի) (այսուհետ` կառավարիչ) ընտրության համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից իրականացվող հրապարակային մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Մրցույթի առարկան ընկերության բնականոն գործունեության ապահովման և ընթացիկ գործունեության ղեկավարման նպատակով ընկերության գործադիր մարմնի իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ կառավարչի ընտրությունն է, որն ամբողջապես օժտված է լինելու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր իրավասություններով (բացառությամբ օրենքով և ընկերության կանոնադրության համաձայն ժողովի և խորհրդի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերի)` իրականացնելով ընկերության գործադիր մարմնի լիազորությունները:

3. Կառավարիչը պարտավոր է սեփական միջոցների հաշվին ապահովել`

1) C18/18 գծային արագացուցչի անխափան և անվտանգ գործարկումը և շահագործումը.

2) ռադիոդեղագործական միջոցների արտադրությունը` GMP չափորոշիչների համաձայն.

3) պոզիտրոն էմիսիոն և համակարգչային տոմոգրաֆիայի (PET/CT), միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի (SPECT) ախտորոշման սարքավորումների շահագործումը և համապատասխան ախտորոշման ծառայությունների մատուցումը.

4) ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ չափորոշիչների ներդրումը.

5) ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի մարդկային ռեսուրսների ընտրության, վարձատրության, շարունակական ուսուցման, վերապատրաստման աշխատանքների իրականացումը.

6) ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի զարգացումը.

7) ուսումնական և բժշկական հաստատությունների համար համապատասխան ուսումնական գործընթացների կազմակերպմանն աջակցելը.

8) «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի մասնագիտական անձնակազմի C18/18 արագացուցչի պրոտոնային արտաքին փնջի և ներքին թիրախների հետ կապված գիտահետազոտական ու բժշկական իզոտոպների հետազոտման և արտադրության գործունեությանն աջակցությունը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

4. Կառավարչի ընտրության համար նախարարության կողմից իրականացվող մրցույթին կարող են մասնակցել սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված համապատասխանության չափանիշները բավարարող մասնագիտացված կազմակերպությունները (այսուհետ` մասնակիցներ):

5. Մասնակիցը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

1) միջուկային բժշկության և ախտորոշման համալիր բժշկական ծառայությունների մատուցման առնվազն 7 տարվա միջազգային փորձ, մասնավորապես`

ա. ցիկլոտրոնի շահագործում,

բ. ուռուցքային գոյացությունների և հիվանդությունների ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ մասնագիտացված ռադիոդեղագործական ծառայությունների կազմակերպում, իրականացում և մատուցում, ռադիոդեղագործարանների կառավարում, անձնավորված դեղաչափերի տեղաբաշխման կազմակերպում,

գ. պոզիտրոն էմիսիոն և համակարգչային տոմոգրաֆիայի (PET/CT), միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի (SPECT) ախտորոշման և ոչ ինվազիվ ռադիովիրաբուժության (ներառյալ «գամմա-դանակ» ստերեոտակտիկ վիրահատական գործիքով) համալիր բժշկական ծառայությունների, ինչպես նաև արտահիվանդանոցային ախտորոշիչ ծառայությունների մատուցում` ներառյալ մագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիան (MRI),

դ. I-131, I-125 ռադիոիզոտոպների, Tc-99m կարդիոլիտի, Tc-99m զտված /չզտված ծծմբի քոլոիդի, Tc-99m MDP, Tc-99m HDP, Tc-99m PYP, Tc-99m DTPA, Tc-99m DMSA, Tc-99m մեբրոֆենինի, Tc-99m MAA, Tc-99m HSA, Tc-99m MAG-3, Tc-99m Bisicate տեխնեցիումի և ռադիոդեղագործական ախտորոշման ու բուժման այլ միջոցների արտադրության և դրանց հիման վրա ախտորոշման ծառայությունների մատուցում,

ե. նմանատիպ բժշկական հաստատությունների կառավարման փորձ.

2) մասնակիցը պետք է հայտնի իր պատրաստակամությունը` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ համագործակցելու համար` մրցունակ ուռուցքաբանական (օնկոլոգիական) ծառայությունների մատուցումը, հատկապես, միջուկային բժշկության ոլորտում, և նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով:

6. Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`

1) որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) որոնք ունեն ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով.

3) որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտած է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար` բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

7. Մասնակիցների ցանկությամբ նախարարության կողմից անվճար տրամադրվում է սույն կանոնակարգի պատճենը` կանոնակարգի տրամադրման հայտը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

8. Մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նպատակն է անցկացնել ընկերության կառավարչի ընտրության մրցույթ, համապատասխան մասնակցի հետ վարել բանակցություններ, համաձայնեցնել պայմանագրի նախագիծը և այն ներկայացնել նախարարություն` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը ներկայացնելու համար:

9. Հանձնաժողովի հիմնական կազմը և հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով: Հանձնաժողովը բաղկացած է առնվազն 5 անդամից:

10. Հանձնաժողովի գործունեության վայրը` քաղ. Երևան, 0010, Մհեր Մկրտչյան 5, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն: Հեռախոսահամարը` 374 10 54 31 67:

11. Հանձնաժողովը`

1) իրականացնում է մրցույթի նախապատրաստումն ու անցկացումը.

2) ուսումնասիրում է մրցույթի հայտերը, որոշում մրցույթի նախնական հաղթողին.

3) մրցույթը համարում է չկայացած.

4) անհրաժեշտության դեպքում հրավիրում է փորձագետների:

12. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առնվազն 3 անդամի առաջարկությամբ:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրվում են մրցույթին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից: Հանձնաժողովի անդամի` հատուկ կարծիք ունենալու դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:

15. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:

16. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.

2) իրականացնում է հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

4) հանձնաժողովի նիստին մասնակցել չկարողանալու դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին:

17. Հանձնաժողովի քարտուղարը`

1) հայտերը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

3) հանձնաժողովին տրամադրում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.

4) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ստորագրությանը.

5) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը և փաստաթղթերը հանձնում նախարարություն:

18. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է մրցույթի արդյունքներով նախնական հաղթող ճանաչելու և նախնական հաղթողի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվելու պահից:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

19. Նախարարությունը մրցույթի անցկացման մասին կատարում է հրապարակային ծանուցում, այդ թվում` www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

20. Մրցույթի հայտերը ներկայացվում են մինչև դրա համար հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետի ավարտը:

21. Մրցույթի հայտերը կարող են ներկայացվել առձեռն, պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով: Հայտը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում դրվում է ծրարի մեջ: Ծրարի վրա անհրաժեշտ է կատարել հետևյալ գրառումները`

1) մրցույթի անվանումը.

2) Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, 827 սենյակ.

3) Հայտատուի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

22. Հայտը էլեկտրոնային տարբերակով ներկայացվելու դեպքում անհրաժեշտ է այն ներկայացնել` [email protected] հասցեով:

23. Քարտուղարը հայտերը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

24. Մրցույթի հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

1) մասնակցության դիմում` համաձայն N 1 ձևի, որին կից պետք է ներկայացվեն իրավաբանական անձի մասին հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը` կազմակերպության գրանցման վկայականի պատճենը, կանոնադրության պատճենը, գործունեության տեսակները, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը և այլն:

2) հայտարարություն հայտը ներկայացնելու իրավունքի մասին` համաձայն N 2 ձևի.

3) հայտարարություն մասնագիտական գործունեության համապատասխանության չափանիշների մասին` համաձայն N 3 ձևի, որին կից պետք է ներկայացվի հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում մրցույթի առարկային բնույթով և ծավալով համապատասխան աշխատանքների պատշաճ ձևով իրականացման փորձի մասին տեղեկություններ` ըստ տարիների:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

25. Մրցույթի հայտերը գնահատվում և ամփոփվում են սույն կանոնակարգին համապատասխան:

26. Սույն կանոնակարգով սահմանված պահանջներին հայտի անհամապատասխանության դեպքում` հանձնաժողովի որոշմամբ հայտը մերժվում է:

27. Հանձնաժողովի կողմից գնահատվում են միայն սույն կանոնակարգի, հրապարակային ծանուցման և մասնագիտական գործունեության համապատասխանության չափանիշների պահանջներին համապատասխան ներկայացված հայտերը:

28. Մրցույթի հայտերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`

 

.____________________________________________________________________.

|                Գնահատման չափանիշը                         |Առավելա-|

|                                                           |գույն   |

|                                                           |միավորը |

|___________________________________________________________|________|

|1. Միջուկային բժշկության և  ախտորոշման համալիր բժշկական    |   40   |

|կենտրոնների կառավարման միջազգային փորձ                     |        |

|___________________________________________________________|________|

|2. Ցիկլոտրոնի շահագործում                                  |   30   |

|___________________________________________________________|________|

|3. Ռադիոդեղագործական միջոցների արտադրություն` GMP          |   20   |

|չափորոշիչների համաձայն, և  դրանց հիման վրա ախտորոշման      |        |

|ծառայությունների մատուցում, այդ թվում` F-18, I-131, I-125  |        |

|ռադիոիզոտոպների, Tc-99m կարդիոլիտի, Tc-99m զտված /չզտված   |        |

|ծծմբի քոլոիդի, Tc-99m MDP, Tc-99m HDP, Tc-99m PYP, Tc-99m  |        |

|DTPA, Tc-99m DMSA, Tc-99m մեբրոֆենինի, Tc-99m MAA, Tc-99m  |        |

|HSA, Tc-99m MAG-3, Tc-99m Bisicate տեխնեցիումի             |        |

|___________________________________________________________|________|

|4. Պոզիտրոն էմիսիոն և  համակարգչային տոմոգրաֆիայի (PET/CT),|   10   |

|միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի (SPECT)        |        |

|ախտորոշման և  ոչ ինվազիվ ռադիովիրաբուժության (ներառյալ     |        |

|«գամմա-դանակ» ստերեոտակտիկ վիրահատական գործիքով) համալիր   |        |

|բժշկական ծառայությունների, ինչպես նաև  արտահիվանդանոցային  |        |

|ախտորոշիչ ծառայությունների մատուցում` ներառյալ             |        |

|մագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիան (MRI)                  |        |

|___________________________________________________________|________|

|Ընդամենը                                                   |  100   |

.____________________________________________________________________.

 

29. Հանձնաժողովն իր կողմից գնահատման արդյունքում կազմում է արձանագրություն` ամփոփելով մասնագիտական գործունեության համապատասխանության չափանիշների պահանջներին համապատասխան մասնակիցների ստացած միավորները:

 

IX. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

30. Պայմանագիրը կնքվում է գրավոր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո: Պայմանագիրը կնքվում է մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

31. Պայմանագիր կնքելու համար ընտրվում է առավելագույն միավորներ ստացած մասնակիցը: Միավորների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է միջուկային բժշկության և ախտորոշման համալիր բժշկական ծառայությունների մատուցման առավել մեծ միջազգային փորձ ունեցող մասնակցին:

32. Հանձնաժողովը գնահատման արդյունքում առավելագույն միավորներ ստացած մասնակցին` համապատասխան արձանագրությունը կազմելուց հետո երկու օրացուցային օրվա ընթացքում ուղարկում է ծանուցում` ներկայացնելով պայմանագրի նախագիծը, բանակցելու և առավելագույնը 15 օրացուցային օրվա ընթացքում պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու և նախարարություն ներկայացնելու առաջարկը:

33. Եթե սույն կանոնակարգի 32-րդ կետով սահմանված ժամկետում պայմանագրի նախագիծը չի համաձայնեցվում և ներկայացվում նախարարություն, մասնակիցը զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից: Այդ դեպքում հանձնաժողովը սույն կանոնակարգի 32-րդ կետով սահմանված կարգով պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում մրցույթում երկրորդ, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում` երրորդ տեղն զբաղեցրած մասնակցին:

 

Ձև N 1

 

ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի

ԿԱՌԱՎԱՐԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՌԱՎԱՐՉԻ)

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

 

____________________________________________________________________

                          (հայտատուի անվանումը)

հայտնում է, որ ցանկություն ունի դիմելու «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարիչ կազմակերպության (կառավարչի) ընտրության համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող հրապարակային մրցույթին և, կանոնակարգի պահանջների համաձայն, կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը:

    Առդիր`     թերթ:

Հայտատուի անվանումը (ղեկավարի) անունը, ազգանունը -------------------

 

------------------------

        (ստորագրությունը)

 

----- ----------- 2013 թ.

 

Ձև N 2

 

ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի

ԿԱՌԱՎԱՐԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՌԱՎԱՐՉԻ)

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՌԱՎԱՐՉԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

----------------------------------------- -ը հայտարարում է, որ`

(մասնակցի անվանումը)

 

1) դատական կարգով սնանկ չի ճանաչվել.

2) չունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով.

3) գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտված չի եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար.

4) ներառված չէ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

5) առաջարկը հաստատված է ընկերության վերջնական որոշում կայացնող մարմնի կողմից (հիմքը կցվում է):

 

Հայտատուի անվանումը (ղեկավարի) անունը, ազգանունը -------------------

 

-----------------------

(ստորագրությունը)

 

----- ------------ 2013 թ.

 

Ձև N 3

 

ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի

ԿԱՌԱՎԱՐԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՌԱՎԱՐՉԻ)

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

____________________________ -ը հայտարարում է, որ ունի սույն

(մասնակցի անվանումը (անունը) կանոնակարգով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող մասնագիտական գործունեության համապատասխանություն:

Ընդ որում, ________________ -ը հավաստում է, որ մասնակցության հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է մրցույթի առարկային համապատասխանող գործունեություն:

 

.___________________________________________________________________.

|1.|Գործունեության|Գործունեության|Պատվիրատուի և  նրա հետ  |Տարեթիվը`|

|  |վայրը         |տեսակը        |կապ հաստատելու տվյալները| ______  |

|  |              |              |                        | թվական  |

|__|______________|______________|________________________|_________|

|2.|Գործունեության|Գործունեության|Պատվիրատուի և  նրա հետ  |Տարեթիվը`|

|  |վայրը         |տեսակը        |կապ հաստատելու տվյալները| ______  |

|  |              |              |                        | թվական  |

|__|______________|______________|________________________|_________|

|3.|Գործունեության|Գործունեության|Պատվիրատուի և  նրա հետ  |Տարեթիվը`|

|  |վայրը         |տեսակը        |կապ հաստատելու տվյալները| ______  |

|  |              |              |                        | թվական  |

.___________________________________________________________________.

 

____________________________________________________________________

 

Հայտատուի անվանումը (ղեկավարի) անունը, ազգանունը --------------

 

ստորագրությունը ----------------

 

------ ---------- 2013 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2013
N 940-Ն
Որոշում