041.0780.090913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 2013 թվականի N 780-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 9-14-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Մ. Թոռչյանինը և Ա. Սանոյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը, Ս. Աբրահամյանինը և Ա. Ալմազյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Է. Նանյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի սեպտեմբերի 9-ի
N 780-Ա որոշման
ԿԱԶՄ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-14-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի
հայկական կողմի նախագահ, 2013 թ. սեպտեմբերի
12-14-ը)
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
(2013 թ. սեպտեմբերի 12-14-ը)
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական
ապահովման ՆՏԱ-ի դեպարտամենտի տեխնիկական ապահովման
վարչության պետ
Մ. Թոռչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի
վարչության պետ
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար
Ա. Աբրահամյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ԱՊՀ
և ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ համագործակցության
բաժնի պետ
Ա. Սանոյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչության
միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
Է. Նանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության գլխավոր վարչության աշխատող
Ա. Ալմազյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության միջազգային ռազմական
համագործակցության բաժնի ավագ սպա
Ս. Աբրահամյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության միջազգային
պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության
պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի
քարտուղար)