041.0811.110913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2013 թվականի N 811-Ա
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին 2013 թվականի սեպտեմբերի 16-19-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` Վրաստանի կառավարության և Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից համատեղ կազմակերպվող «Էներգիա կայուն զարգացման համար» խորագրով չորրորդ միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Ալավերդյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Ալավերդյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ