Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ...

 

 

600.0259.200813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013316

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2013 թվականի N 259-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետը և 23-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշման մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

Հանրային ամրակցված հեռախոսացանց` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց, որն օգտագործվում է հանրային ամրակցված հեռախոսակապի ծառայություններ մատուցելու համար.

Բաժանորդային գիծ` հանրային ամրակցված հեռախոսացանցի մասը կազմող ֆիզիկական ոլորած մետաղյա զույգալար, որը միացնում է բաժանորդի տարածքում գտնվող ցանցի վերջնավորման կետը հիմնական բաշխիչ վահանակին կամ համարժեք ենթակառուցվածքին.

Բաժանորդային գծերի լիովին տարանջատված հասանելիություն` որոշակի հանրային ամրակցված հեռախոսացանցի օպերատորի կողմից բաժանորդային գծերի հասանելիության տրամադրում այլ օպերատորներին` թույլատրելով օգտագործելու ֆիզիկական ոլորած մետաղյա զույգալարի հաճախականային ողջ տիրույթը.

Բաժանորդային գծերի համատեղ հասանելիություն` որոշակի հանրային ամրակցված հեռախոսացանցի օպերատորի կողմից բաժանորդային գծերի հասանելիության տրամադրումն այլ օպերատորներին` թույլատրելով օգտագործելու ֆիզիկական ոլորած մետաղյա զույգալարի ինտերնետ հասանելիության և տվյալների հաղորդման ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ հաճախականային տիրույթը:

2. Դասակարգել հանրային էլեկտրոնային հաղորդակցության հետևյալ ծառայությունները.

1) հանրային ամրակցված հեռախոսակապի ծառայություն` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որը հնարավորություն է տալիս բաժանորդին ամրակցված վայրում ուղղակիորեն կամ միջնորդավորված ձևով կատարելու և ստանալու ներհանրապետական կամ միջազգային զանգեր` օգտագործելով Հայաստանի Հանրապետության համարագրման պլանից հատկացված որևէ հեռախոսահամար.

2) հանրային շարժական կապի ծառայություն` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որը մատուցվում է բաժանորդին շարժական կապի սարքավորման միջոցով.

3) վարձակալված գծի ծառայություն` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ծագման և ավարտի կետերի միջև ապահովում է թափանցիկ հաղորդման հնարավորություն, սակայն չի ներառում օգտագործողի կողմից հսկվող միացման-անջատման գործառույթները.

4) ենթակառուցվածքի հասանելիության ծառայություն` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որը որոշակի պայմաններով ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի մեկ օպերատորի ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիությունը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի մեկ այլ օպերատորին` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով, ներառյալ` հասանելիությունը բաժանորդային գծերին և դրանցով ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ սարքավորումներին և ծառայություններին, շենքերին, շինություններին, մալուխային խողովակներին, աշտարակներին, սյուներին և ծրագրային ապահովման համակարգերին.

5) զանգի սկզբնավորման ծառայություն` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որն ապահովում է որոշակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից իր ցանցում սկիզբ առած զանգի ուղղորդումը բաժանորդային սարքավորման միացման կետից մինչև այլ օպերատորի ցանցի հետ փոխկապակցման կետն ընկած հատվածում.

6) զանգի վերջնավորման ծառայություն` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որն ապահովում է որոշակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից այլ օպերատորի ցանցում սկզբնավորված զանգի ուղղորդումը փոխկապակցման կետից մինչև բաժանորդային սարքավորման միացման կետն ընկած հատվածում.

7) միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայություն` Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման նպատակով «ԹԻՍԻՓԻ/ԱՅՓԻ» (TCP/IP) արձանագրությամբ տվյալների հոսքի տրամադրումը հատուցման դիմաց` Հայաստանի Հանրապետության տարածքի սահմանը հատող կապուղու կազմակերպման և արտասահմանյան «ԱՅՓԻ» հանգույցին այդ կապուղու միացման միջոցով:

3. Սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հետևյալ շուկաները.

1) հանրային ամրակցված հեռախոսացանցի միջոցով մատուցվող հանրային ամրակցված հեռախոսակապի ծառայությունների մանրածախ շուկա,

2) հանրային ամրակցված հեռախոսացանցում զանգերի սկզբնավորման մեծածախ շուկա,

3) անհատական հանրային ամրակցված հեռախոսացանցերում զանգերի վերջավորման մեծածախ շուկա,

4) ամրակցված վայրում ցանցային (ֆիզիկական) ենթակառուցվածքի հասանելիության (ներառյալ` բաժանորդային գծերի լիովին տարանջատված կամ համատեղ հասանելիության) մեծածախ շուկա,

5) լայնաշերտ հասանելիության մեծածախ շուկա, որը ներառում է ոչ ֆիզիկական կամ վիրտուալ (այդ թվում` բիթային հոսքերի) ցանցային հասանելիություն ամրակցված վայրում,

6) վարձակալված գծերի վերջնավորման հատվածների մեծածախ շուկա` անկախ տեխնոլոգիայից, որն օգտագործվում է տրամադրելու վարձակալված կամ հատկացված թողունակությունը,

7) անհատական հանրային շարժական կապի հեռախոսացանցերում զանգերի վերջավորման մեծածախ շուկա:

8)  (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.11.2019 թիվ 414-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 06.11.2019 թիվ 414-Ն որոշում)

4. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված մեծածախ շուկաներն այն շուկաներն են, որոնցում ծառայությունները մատուցվում են այլ օպերատորներին կամ ծառայություններ մատուցողներին, իսկ մանրածախ շուկան այն շուկան է, որում ծառայությունները մատուցվում են վերջնական օգտագործողներին:

5. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների` որոշակի շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները մնում են ուժի մեջ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այլ որոշում չի կայացրել:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
24.07.2013
N 259-Ն
Որոշում