116.0358.140813
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 08 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11613310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 օգոստոսի 2013 թվականի N 358-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` ցեղասպանության 100-ամյակը թեմային նվիրված «ՀՈՇՈՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ. REVISHED ARMENIA. AURORA MARDIGANIAN. 1981-1994. ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆ» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` ցեղասպանության 100-ամյակը թեմային նվիրված «ՀՈՇՈՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ. REVISHED ARMENIA. AURORA MARDIGANIAN. 1981-1994. ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆ» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 480 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
Հաստատված է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և
կապի նախարարի
2013 թվականի օգոստոսի 8-ի
թիվ 358-Ն հրամանի
______________________________
ԻՐՏԵԿ - գեղաթերթիկը չի բերվում