Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺ ...

 

 

040.1003.230913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 1003-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013 թվականի ինն ամսում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 786591.7 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 694.2 դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի N 14 ընտրատարածքային և Ձորագլխի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1003-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_______________________________________________________________

     NN                  Ծախսերը                     Գումարը

     ը/կ                                             (դրամ)

_______________________________________________________________

1.  Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

այդ թվում`

         1) հանձնաժողովի նախագահի                    90000.00

         2) հանձնաժողովի նախագահի տեղակալի           90000.00

         3) հանձնաժողովի քարտուղարի                  90000.00

         __________________________________________________________

         Ընդամենը                                   270000.00

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1003-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_______________________________________________________________

     NN                  Ծախսերը                      Գումարը

     ը/կ                                              (դրամ)

_______________________________________________________________

1.  Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ   506675.00

այդ թվում`

         1) հանձնաժողովի նախագահի                     90000.00

         2) հանձնաժողովի քարտուղարի                   59525.00

         3) հանձնաժողովի անդամների

            (6 անդամ x 59525 դրամ)                   357150.00

     2.  Տրանսպորտային նյութեր                         5000.00

     3.  Կապի ծառայություններ                          1000.00

     4.  Գրասենյակային նյութեր և  հագուստ              3000.00

_______________________________________________________________

         ընդամենը                                    515675.00

         Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն

         (178 ընտրող + 178 x 0.03) x 5 դրամ)            916.70

         _________________________________________________________

         Ընդամենը                                    516591.70

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1003-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_______________________________________________________________

     NN                  Ծախսերը                         Գումարը

     ը/կ                                                 (դրամ)

_______________________________________________________________

1.  Գրասենյակային նյութեր և հագուստ

         (ընտրողների ցուցակներ, 178 ընտրող x 3.9 դրամ)    694.20

         

         _________________________________________________________

         Ընդամենը                                         694.20

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2013
N 1003-Ն
Որոշում