Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0840.230913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2013 թվականի N 840-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը, ինչպես նաև Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 9-15-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում` նաև ներկայացուցչական)` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Դ. Սարգսյանինը, Վ. Ավանեսյանինը և Կ. Գասպարյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Հովակիմյանինը և Ա. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ջավադյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի սեպտեմբերի 23-ի

N 840-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-15-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ ֆինանսների նախարար, Արժույթի միջազգային

                         հիմնադրամի ՀՀ կառավարիչ, Տնտեսական հարցերով

                         հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի

                         հայկական կողմի համանախագահ

 

    Վ. Ավանեսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար, Համաշխարհային բանկի ՀՀ

                         կառավարիչ

 

    Ա. Ջավադյան        - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, Արժույթի միջազգային

                         հիմնադրամի ՀՀ փոխկառավարիչ (համաձայնությամբ)

 

    Ա. Հովակիմյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Տնտեսական

                         հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական

                         հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         Ամերիկայի վարչության պետ

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         միջազգային համագործակցության վարչության պետ,

                         Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան

                         միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի

                         քարտուղար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.09.2013
N 840-Ա
Որոշում