Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԻՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Գ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ՆԻԺՆԻ ՏԱԳԻԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0842.230913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2013 թվականի N 842-Ա

 

Գ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ՆԻԺՆԻ ՏԱԳԻԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Բադալյանին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ Մ. Իսախանյանին 2013 թվականի սեպտեմբերի 24-26-ը գործուղել Նիժնի Տագիլ (Ռուսաստանի Դաշնություն)` «Սպառազինության ռուսաստանյան ցուցահանդես. Նիժնի Տագիլ 2013» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը համակարգող տեղակալների խորհրդակցությանը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից գործարար խորհրդի նիստին մասնակցելու համար:

2. Նիժնի Տագիլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Գ. Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Բադալյանինը` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մ. Իսախանյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Բադալյանի` Նիժնի Տագիլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.09.2013
N 842-Ա
Որոշում