040.1013.260913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 1013-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր) տալ ռադիոակտիվ նյութերի արտահանման լիցենզիա` մեկ տարի գործողության ժամկետով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ