Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՐԴԻ 16-ՐԴ ՆՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՐԴԻ 16-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0344.100699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 344

 

ԱՊՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՐԴԻ 16-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի 16-րդ նստաշրջանը 1999 թվականի հունիսի 9-12-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` նախապատրաստել հանդիպման ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսությունում, ապահովել նրանց սնունդը, ինչպես նաև նստաշրջանի անցկացման համար տրամադրել ընդունելությունների տան դահլիճը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նստաշրջանի աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի Նախարարությանը` ընդունել ի գիտություն, որ հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության, «Հրազդանի ՋԵԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի այլ պետական փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.06.1999
N 344
Որոշում