Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1023.260913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 1023-Ա

 

«ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` Կոզեռնի փողոցի N 11 հասցեում գտնվող` 298.06 քառ. մետր մակերեսով, 115.624.000 դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը «Երևան, իմ սեր» հիմնադրամին նվիրաբերելուն` որպես պետություն-մասնավոր համագործակցություն:

2. Սահմանել, որ հողամասը պետք է օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 17-ի N 490-Ա որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրի շրջանակներում Երևանի ճարտարապետությանը համահունչ ցածրահարկ շենքի կառուցման նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2013
N 1023-Ա
Որոշում