Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0847.260913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 847-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Ս. Սահակյանինը, Գ. Քոչարյանինը, Ա. Պետրոսյանինը, Տ. Մելքոնյանինը, Ա. Սարգսյանինը, Ա. Հովհաննիսյանինը և Ա. Մանուկյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Աշխատանքային խմբի կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի սեպտեմբերի 26-ի

N 847-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ

                         վարչության պետի պաշտոնակատար

 

    Ս. Սահակյան        - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության պետ

 

    Գ. Քոչարյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի  

                         և շուկաների կարգավորման վարչության պետ

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

 

    Տ. Մելքոնյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի

                         տեղակալ

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության

                         արտաքին կապերի բաժնի պետ

 

    Ա. Մանուկյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.09.2013
N 847-Ա
Որոշում