Սեղմել Esc փակելու համար:
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ Ս. ԿԱՐԱՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ Ս. ԿԱՐԱՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0849.260913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 849-Ա

 

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ Ս. ԿԱՐԱՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ տնտեսական համագործակցության հետագա ուղղությունները Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ա. ՈՒլյուկաևի հետ քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանի` 2013 թվականի սեպտեմբերի 1-3-ը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի` 2013 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 4-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.09.2013
N 849-Ա
Որոշում