Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0855.260913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 855-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) 2013 թվականի սեպտեմբերի 23-28-ը` Ս. Մանասարյանինը և Ա. Ոսկանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) 2013 թվականի սեպտեմբերի 24-27-ը` Կ. Հարությունյանինը, Ա. Պողոսյանինը, Տ. Հարությունյանինը, Տ. Սահակյանինը և Ռ. Մակարյանինը, ինչպես նաև 2013 թվականի սեպտեմբերի 23-28-ը` Ա. Շահխաթունիինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Փարթամյանի` Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Նյու Դելի մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Մանասարյանի` Նյու Դելի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի սեպտեմբերի 26-ի

N 855-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՆՅՈՒ ԴԵԼԻ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ս. Մանասարյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                         հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար)

 

Կ. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

    Ա. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

Տ. Հարությունյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Տ. Սահակյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ռ. Մակարյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Ա. Ոսկանյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ

                         (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

 

    Ա. Շահխաթունի      - ՀՀ կրթության և  գիտության նախարարության գիտության

                         պետական կոմիտեի աշխատակազմի գիտական

                         փորձաքննության կազմակերպման բաժնի պետ

 

    Վ. Փարթամյան       - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և  

                         արտաքին կապերի բաժնի պետ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.09.2013
N 855-Ա
Որոշում