Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2013 թվականի N 46-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետին և 84-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 10.09.2019 թիվ 128-Ն որոշում)

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի սեպտեմբերի 10-ի

N 46-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Երևանում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, հանրության մասնակցությունն ու իրազեկումը, ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, ինչպես նաև համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից ստեղծվում և գործում են խորհրդակցական մարմիններ (այսուհետ` Խորհուրդ):

(1-ին կետը փոփ. 24.06.2020 թիվ 252-Ն որոշում)

2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կարգի հիման վրա:

3. Խորհրդի խնդիրներն են.

1) համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներգրավմամբ տվյալ ոլորտում հանրային կարևորության խնդիրների վերհանումը, դրանց վերաբերյալ կարծիքի (առաջարկ, եզրակացություն) տրամադրումը Երևանի քաղաքապետին,

2) համայնքի բնակիչների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, միավորումների առաջարկությունների ուսումնասիրումը, քննարկումը և դրանց վերլուծության հիման վրա կարծիքի (առաջարկ, եզրակացություն) տրամադրումը Երևանի քաղաքապետին,

3) տվյալ ոլորտի կառավարման նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացումը:

4. Երևանի քաղաքապետին կից ձևավորվում և գործում են հետևյալ Խորհուրդները.

1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման,

2) քաղաքաշինական,

3) շրջակա միջավայրի պահպանության,

4) առևտրի և ծառայությունների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման,

5) առողջապահության,

6) սպորտի և առողջ ապրելակերպի,

7) սոցիալական պաշտպանության,

7.1) սոցիալական աջակցության տրամադրման,

8) կրթության,

9) մշակույթի,

10) զբոսաշրջության,

11) երիտասարդության հարցերի:

(4-րդ կետը փոփ. 19.03.14 թիվ 130-Ն, 31.10.17 թիվ 55-Ն, 23.04.2019 թիվ 85-Ն, 10.09.2019 թիվ 128-Ն, 24.06.2020 թիվ 252-Ն որոշումներ)

5. Խորհուրդները ձևավորվում են առավելագույնը 20 անդամի կազմով, իսկ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման և քաղաքաշինական խորհուրդները` առավելագույնը 25 անդամի կազմով:

(5-րդ կետը փոփ. 19.03.14 թիվ 130-Ն, 31.10.17 թիվ 55-Ն, 23.04.2019 թիվ 85-Ն որոշումներ)

6. Խորհրդի անդամներին իր որոշմամբ, 2 տարի ժամկետով, բացառությամբ սույն կարգի 6.1-րդ կետով նախատեսված դեպքի, նշանակում է Երևանի քաղաքապետը` աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց մասնագիտական գործունեությունը առավել սերտ առնչվում է տվյալ խորհրդի գործունեությանը, ընդ որում` խորհրդի կազմում 3 անդամ կարող են նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներից, իսկ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման Խորհրդի կազմում ներգրավվում են նաև.

1) Երևան քաղաքի ավագանու 3 անդամ` վերջիններիս համաձայնությամբ, որոնց Երևանի քաղաքապետը նշանակում է նշված Խորհրդի կազմում ընդգրկելու մասին Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից առաջարկած թեկնածուների կազմից,

2) մինչև երեք փորձագետ` տվյալ բնագավառի մասնագիտական գիտելիքներ և բարձր որակավորում ունեցող, ցանկալի է հայտնի ու հեղինակություն վայելող այն անձանցից, որոնք չեն աշխատում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ դրանց ենթակայության կազմակերպություններում և նախապես հայտնել են իրենց համաձայնությունը:

(6-րդ կետը փոփ. 31.10.17 թիվ 55-Ն, 23.04.2019 թիվ 85-Ն, 24.06.2020 թիվ 252-Ն որոշումներ)

6.1. Սույն կարգի 4-րդ կետի 7.1-ին ենթակետում նշված խորհրդի անդամներին իր որոշմամբ 1 տարի ժամկետով նշանակում է Երևանի քաղաքապետը, իսկ խորհրդի կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները սահմանում է Երևան քաղաքի ավագանին` ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով:

(6.1-ին կետը լրաց. 24.06.2020 թիվ 252-Ն որոշում)

6.2. Սույն կարգը կիրառելի է սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգի 6.1-րդ կետում նշված որոշումներով:

(6.2-րդ կետը լրաց. 24.06.2020 թիվ 252-Ն որոշում)

7. Հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և այլ շահագրգիռ անձանց նշանակումը Խորհրդի կազմում կատարվում է իրենց դիմումի համաձայն` հրապարակային հայտարարության հիման վրա, ըստ հայտերի ներկայացման հաջորդականության` մինչև սույն կարգով սահմանված անդամների առավելագույն քանակը լրանալը, ընդ որում` համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման Խորհրդի կազմում համայնքի բնակիչները ներգրավվում են յուրաքանչյուր վարչական շրջանից մեկ բնակիչ (հնարավորության դեպքում):

(7-րդ կետը փոփ. 31.10.17 թիվ 55-Ն որոշում)

7.1. Հրապարակային հայտարարությունը տեղադրվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում խորհրդի անդամների նշանակումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

(7.1-ին կետը լրաց. 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

8. Խորհուրդը ձևավորված է համարվում, եթե նշանակվել են տվյալ Խորհրդի անդամների առավելագույն քանակի առնվազն կեսը:

(8-րդ կետը փոփ. 31.10.17 թիվ 55-Ն, 23.04.2019 թիվ 85-Ն որոշումներ)

8.1. Խորհրդի ձևավորումից հետո դրա կազմում թափուր մնացած կամ խորհրդի անդամի լիազորությունները դադարելու հետևանքով առաջացած թափուր տեղերի համալրումը իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում տեղադրված հայտարարության հիման վրա, սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:

(8.1-ին կետը լրաց. 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

9. Խորհրդի աշխատանքները իրականացվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են Խորհրդի նախագահի կողմից:

10. Խորհուրդը նախագահում է Երևանի քաղաքապետը, որը նշանակում է Խորհրդի նախագահի տեղակալին ու քարտուղարին:

Խորհրդի նախագահը, Խորհրդի նախագահի տեղակալը և քարտուղարը հանդիսանում են Խորհրդի անդամ, ընդ որում` Խորհրդի նախագահի տեղակալ կարող է լինել Երևանի քաղաքապետի տեղակալը կամ Երևանի գլխավոր ճարտարապետը կամ Երևանի քաղաքապետի խորհրդականը կամ օգնականը կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետը, իսկ քարտուղար` խորհրդի յուրաքանչյուր անդամ (համաձայնությամբ):

(10-րդ կետը փոփ. 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

11. Խորհուրդն իր նիստերը կազմակերպում է Արգիշտիի փող. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում, եթե Երևանի քաղաքապետի կողմից այլ որոշում չի ընդունվել:

12. Խորհրդի նախագահի որոշմամբ Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև այլ խորհուրդների անդամներ կամ համապատասխան մասնագետներ, այլ անձինք (հրավիրվածներ), ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

(12-րդ կետը փոփ. 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

13. Խորհրդի բնականոն գործունեությունն ապահովում է Երևանի քաղաքապետը կամ նրա հանձնարարությամբ` աշխատակազմի համապատասխան աշխատակիցները:

13.1. Խորհրդի որոշմամբ խորհրդի կազմում առանձին հարցերի քննարկման նպատակով կարող են ձևավորվել հանձնաժողովներ, որոնց անդամների քանակը և աշխատակարգը սահմանում է խորհուրդը:

(13.1-ին կետը լրաց. 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

13.2. Խորհրդի կազմում ձևավորված հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել տվյալ խորհրդի և այլ խորհուրդների անդամներ և հրավիրված մասնագետներ, որոնք Խորհրդին ներկայացնելու նպատակով քվեարկությամբ ընդունում են խորհրդակցական բնույթի եզրակացություն:

(13.2-րդ կետը լրաց. 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

14. Խորհրդի նախագահն իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը:

15. Խորհրդի նախագահը`

1) հաստատում է Խորհրդի նիստի օրակարգը,

2) հրավիրում է Խորհրդի նիստերը,

3) կազմակերպում է Խորհրդի գործունեությունը և ղեկավարում դրա աշխատանքը,

4) ստորագրում է Խորհրդի նիստի արձանագրությունը:

16. Խորհրդի նախագահի տեղակալը փոխարինում է Խորհրդի նախագահին նրա բացակայության ժամանակ:

17. Խորհրդի քարտուղարը`

1) կազմում է նիստի օրակարգը և ներկայացնում Խորհրդի նախագահի հաստատմանը,

2) իրականացնում է նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի նախապատրաստումը, ապահովում է մասնակիցների ներկայությունը,

3) պատասխանատվություն է կրում ներկայացվող նյութերի ամբողջականության համար,

4) վարում է Խորհրդի գործավարությունը, այդ թվում` նիստի արձանագրության կազմումը:

18. Խորհրդի անդամը նախագահողի կողմից կարող է հեռացվել խորհրդի տվյալ նիստից խորհրդի նիստի աշխատանքները խոչընդոտելու դեպքում, մասնավորապես եթե.

1) 2 անգամից ավելի թույլ չի տալիս Խորհրդի մյուս անդամներին ազատորեն արտահայտել իրենց կարծիքը քննարկվող հարցի վերաբերյալ և (կամ) խոչընդոտում է խորհրդի անդամի ելույթը,

2) առանց ձայնի իրավունք ստանալու 2 անգամից ավելի արտահայտում է իր կարծիքը,

3) որևէ այլ կերպ խոչընդոտում է Խորհրդի նիստի բնականոն ընթացքը:

19. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

20. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են նշանակված անդամների առնվազն կեսը:

21. Խորհրդի որոշումներն ընդունվում են եզրակացությունների և առաջարկությունների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ:

22. Խորհրդի անդամներն անձամբ մասնակցում են Խորհրդի նիստերին:

23. Խորհուրդն` ընդհանրական կարծիքի ձևավորման համար, քննարկվող հարցերի շուրջ որոշումներ է ընդունում բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից ընդունվելու դեպքում:

23.1. Խորհրդի անդամը պարտավոր է Խորհրդի նախագահին հայտարարել շահերի բախման մասին և չմասնակցել այն հարցի քննարկմանը և դրա վերաբերյալ քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամի և մերձավոր ազգականի մասնավոր շահերին կամ որի վերաբերյալ ինքը, իր ընտանիքի անդամը կամ մերձավոր ազգականը շահագրգիռ անձինք են, այդ թվում` քննարկվող նախագծի կամ ծրագրի շրջանակներում վճարի դիմաց կամ հասարակական հիմունքներով ներգրավված են որպես մասնագետ կամ խորհրդատու: Շահերի բախման վերաբերյալ չհայտարարելու և քվեարկությանը մասնակցելու դեպքում, շահերի բախման իրավիճակում գտնվող խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած, իսկ եթե նշված անձի քվեարկությունը ունեցել է վճռորոշ նշանակություն, քվեարկության արդյունքները համարվում են չեղյալ:

(23.1-ին կետը լրաց. 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

24. Խորհրդի քարտուղարը մշակում և կազմում է նիստի օրակարգը` համաձայնեցնելով Խորհրդի նախագահի հետ:

25. Խորհրդի նիստի օրակարգը Խորհրդի քարտուղարը ներկայացնում է Խորհրդի անդամներին` նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:

(25-րդ կետը փոփ. 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

26. Օրակարգում կարող են մտցվել լրացուցիչ հարցեր` Երևանի քաղաքապետի կողմից:

27. Խորհրդի անդամն իրավունք ունի օրակարգ մտցնել լրացուցիչ հարցեր, եթե դրանք ընդունվում են քվեարկությամբ` տվյալ նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

28. Խորհրդի աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Խորհրդի ընդունած եզրակացություններն ու առաջարկությունները հրապարակվում են ամբողջությամբ:

29. Խորհրդի անդամ կարող է լինել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

30. Խորհրդի անդամ չեն կարող լինել`

1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք,

2) հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

31. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են տվյալ անձին համապատասխան Խորհրդի կազմից հանելու մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ, եթե Խորհրդի անդամը`

1) դիմում է ներկայացրել Խորհրդից դուրս գալու վերաբերյալ,

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

3) երեք անգամ անընդմեջ, անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի նիստերի աշխատանքին,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

5) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ,

6) նա մահացել է,

7) անձը դադարել է ավագանու անդամ կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպության աշխատակից լինելուց:

(31-րդ կետը փոփ. 23.04.2019 թիվ 85-Ն որոշում)

 

 

pin
Երևանի ավագանի
10.09.2013
N 46-Ն
Որոշում