Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2013 թվականի N 47-Ն

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մի շարք հողամասեր փոխադրել այլ նշանակության հողամասերի կատեգորիա` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գերեզմանատների կազմավորման (կազմակերպման) այդ թվում` դրանց պահպանման և շահագործման, գերեզմանատների հողերի օգտագործման, հատակագծերի հաստատման ընթացքում հաշվի առնել էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգ պահպանման հետ կապված հարցերը և իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.

2) սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի սեպտեմբերի 10-ի

N 47-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՈՐՈՇ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|N/N|Կառուցապատող| Հասցեն      |Հողամասի  |Ներկայիս  |Առաջարկվող|Ծանոթա-  |

|   |            |             |մակերեսը  |նպատակային|նպատակային|գրություն|

|   |            |             |          |նշանակու- |նշանակու- |         |

|   |            |             |          |թյունը    |թյունը    |         |

|___|____________|_____________|__________|__________|__________|_________|

| 1 |     2      |       3     |    4     |     5    |     6    |    7    |

|___|____________|_____________|__________|__________|__________|_________|

| 1.|«Բնակչության|»Սիլիկյան»   |28833.57քմ|գյուղա-   |Հատուկ    |Գերեզմա- |

|   |հատուկ      |գերեզմանատուն|          |տնտեսական |պահպանվող |նատան    |

|   |սպասարկում» |3-րդ գյուղ   |          |          |          |տարածքի  |

|   |ՀՈԱԿ        |             |          |          |          |ընդլայ-  |

|   |            |             |          |          |          |նում     |

|___|____________|_____________|__________|__________|__________|_________|

| 2.|Բնակչության |«Շահումյան-2»|33220.78քմ|Արդյունա- |Հատուկ    |Գերեզմա- |

|   |հատուկ      |գերեզմանատուն|          |բերական,  |պահպանվող |նատան    |

|   |սպասարկում» |«Կաթ»        |          |ընդերքօգ- |          |տարածքի  |

|   |ՀՈԱԿ        |գործարանին   |          |տագործման |          |ընդլայ-  |

|   |            |հարող տարածք |          |և  այլ    |          |նում     |

|   |            |             |          |արտադրական|          |         |

|___|____________|_____________|__________|__________|__________|_________|

| 3.|Բնակչության |«Կենտրոնական»| 1859.95քմ|բնակա-    |Հատուկ    |Գերեզմա- |

|   |հատուկ      |գերեզմանատուն|          |վայրերի   |պահպանվող |նատան    |

|   |սպասարկում» |Դավիթ Բեկի   |          |          |          |տարածքի  |

|   |ՀՈԱԿ        |փողոցին      |          |          |          |ընդլայ-  |

|   |            |հարող տարածք |          |          |          |նում     |

._________________________________________________________________________.

 

 

pin
Երևանի ավագանի
10.09.2013
N 47-Ն
Որոշում