041.0349.100699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1999 թվականի թիվ 349
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Պետերբուրգյան հերթական տնտեսական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 1999 թվականի հունիսի 14-20-ը Սանկտ-Պետերբուրգ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն հետևյալ կազմով`
Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
(պատվիրակության ղեկավար)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին
տեղակալ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարի առաջին տեղակալ
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության ներքին եկամուտների
քաղաքականության գլխավոր վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
2. Սահմանել, որ Վ. Մովսիսյանի, Կ. Գալուստյանի, Մ. Ձավարյանի, Է. Մուրադյանի և Տ. Խաչատրյանի Սանկտ-Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի Սանկտ-Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարման պատվիրակության Սանկտ-Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն գործուղման մասին» N 310 որոշումը: