110.1030.280813
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 08 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013343
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 օգոստոսի 2013 թվականի N 1030-Ն
ՁԵՎ 1 - ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 760-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
Զ-7. ՆԱԽՈՐԴ ՈՒՍՏԱՐՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ/ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ
43. Քննությունների արդյունքները բնութագրող ցուցանիշները բերված են աղյուսակի առաջին սյունակում, ընդ որում 10-բալանոց համակարգով գնահատման դեպքում անբավարար է համարվում 1-3, բավարար և լավ` 4-8 և գերազանց` 9-10 գնահատականները: Սյունակներով առանձնացված են ավարտական դասարանները` 4-րդ, 9-րդ և 12-րդ և նշված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված քննական առարկաները, յուրաքանչյուր դասարանի համար առանձին նշելով «Ընդամենը»:
Զ-8. ՆԱԽՈՐԴ ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
44. Սույն ենթաբաժնում բերվում են տվյալներ 9-րդ և 12-րդ դասարանների շրջանավարտների վերաբերյալ: 9-րդ դասարանի ավարտական քննությունների արդյունքում «Ավարտական փաստաթուղթ ստացածներ» տողում բերվում է այն սովորողների թվաքանակը, ովքեր անցած ուստարվա ավարտական քննությունների արդյունքներով մանկավարժական խորհրդի և/կամ համապատասխան վերադաս մարմնի կողմից համարվել են ավարտածներ, իսկ երրորդ տողում նշվում է ուսումը ավագ դպրոցում շարունակողների թվաքանակը, որոնցից հաջորդ երկու տողերում նշվում է տվյալ դպրոցում ուսումը շարունակողների թվաքանակը (եթե ավագ դպրոց է): «Ընդունվել են ՆՄՈՒՀ (նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններ) կամ ՄՄՈՒՀ (միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ)» տողում նշվում է ոչ հանրակրթական ուսումնական հաստատություններ տեղափոխվածների թիվը: 12-րդ դասարանի /միջնակարգ /լրիվ/ կրթամակարդակը/ շրջանավարտների վերաբերյալ տվյալները լրացվում են նույն սկզբունքով, ինչպես 9-րդ դասարանինը: «Ընդունվել են ԲՈՒՀ (բարձրագույն ուսումնական հաստատություններ) կամ ՄՄՈՒՀ (միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ)»: Այստեղ ներառվում են նաև նախորդ ուսումնական տարիներին որևէ քննությունը (ներ) չհանձնելու պատճառով ավարտական փաստաթուղթ չստացածներ, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ տարիներին ավարտական վկայական չստացածները /ավարտած չհամարվածները/:
Զ-9. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՆ ԸՍՏ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ
45. Սույն ենթաբաժնի տեղեկատվությունը բերվում է ըստ դասարանների և սեռային կազմի երկու խմբավորման /ներհոսք և արտահոսք/ կտրվածքով հաշվետու ժամանակահատվածում: Այստեղ չպետք է հաշվառել այն սովորողներին, ովքեր այդ դպրոցից դուրս են եկել, այլ դպրոցներ չեն հաճախել և նորից վերադարձել են նույն դպրոց:
ԲԱԺԻՆ Է. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ /ԱՌԱՆՑ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ/ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
46. Սույն ենթաբաժնի տեղեկատվությունը բերվում է հաշվետու ժամանակաշրջանի համար` ըստ գրադարանում իրականացվող հաշվառման:
ԲԱԺԻՆ Ը.
Ը-1. ՎԱՐՉԱԿԱՆ, ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ /ԱՌԱՆՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ, ԸՍՏ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ/
47. Սույն ենթաբաժնում բերվում են դպրոցի հաստիքացուցակին համապատասխան առկա վարչական, վարչատնտեսական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի թվաքանակը, ովքեր չեն դասավանդում կամ ներառված չեն ուսուցիչներին վերաբերող բաժնում: Ներառվում են դպրոցի ղեկավար կազմը /բացառությամբ դպրոցի խորհրդի/ և մնացած այլ աշխատակիցներ, ովքեր չեն դասավանդում տվյալ դպրոցում և/կամ ներառված չեն «ՈՒսուցիչներ» բաժնում: Վերջին տողում բերվում է դպրոցի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը, որը ներառում է ուսուցիչների ընդհանուր թվաքանակը` գումարած ոչ մանկավարժական հաստիքները:
Ը-2. ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ԸՍՏ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ
48. Սույն ենթաբաժնում բերվում է ընդհանուր տեղեկատվություն դպրոցի աշխատակազմի մասին: Աղյուսակի ձախ տողում նշվում են դպրոցի աշխատակազմի անդամներն ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների, իսկ աջ տողում` աշխատողների թվաքանակը, իրենց դրույքաչափը և աշխատավարձի չափը (դրամով):