Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

5 սեպտեմբերի 2013 թվականի N 35

 

28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ («IWRM/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ» ՓՈՒԼ 2 ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 550.000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի («IWRM/Ախուրյան գետ» փուլ 2 ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար 550.000 եվրո գումարի չափով դրամաշնորհ)» նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ստորագրել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. սեպտեմբերի 5-ի նիստի

N 35 արձանագրային որոշման

 

2012 թ. մայիսի 2-ի ֆինանսավորման համաձայնագրի

Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիր

 

2013 թ. հունիս

 

KfW-ի, Մայնի Ֆրանկֆուրտ

(«KfW»)

և

Հայաստանի Հանրապետության

(«Ստացող կողմ») միջև

 

սույն Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի կնքման մասով` ի դեմս

Ֆինանսների նախարարության (Ֆիննախ), և

 

Ծրագրի իրականացման մասով` ի դեմս Տարածքային կառավարման

նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի («ՋՏՊԿ» կամ

«Ծրագրի իրականացման գրասենյակ»)

 

550000 եվրոյի համար`

 

որը տրամադրվում է Ստացող կողմին Գերմանիայի կառավարության հատուկ հիմնադրամի (ուսումնասիրության և փորձագիտության հիմնադրամ) կողմից «IWRM/Ախուրյան գետ» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններ իրականացնելու նպատակով:

Գերմանիայի կառավարության կողմից 2013 թ. մայիսի 29-ին տրված լիազորագրի և Հայաստանի Հանրապետության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ կամ Ծրագրի իրականացման գրասենյակ) խնդրանքի հիման վրա Ստացողը կողմը և KfW-ն սույնով կնքում են հետևյալ Առաջին լրացուցիչ Ֆինանսավորման համաձայնագիրը:

 

Բաժին 1
Ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն 2012 թ. մայիսի 2-ի Ֆինանսավորման համաձայնագրի հետևյալ դրույթները սույնով ամբողջությամբ փոխվում են և վերաշարադրվում հետևյալ կերպ. ա) Հոդված 1.1, նախադասություն 1. EUR 800,000.--.» «KfW-ն Ստացող կողմին կտրամադրի 800000 եվրո չգերազանցող ֆինանսական օժանդակություն:» բ) Հոդված 1.2. «Ստացող կողմը ֆինանսական օժանդակությունը պետք է օգտագործի բացառապես 2012 թ. դեկտեմբերի «Խորհրդատվական ծառայությունների մրցույթի պայմաններ»-ում («Փորձագիտական ծառայություններ», Հավելված Ա, «Առաջադրանքի պայմաններ») սահմանված խորհրդատվական ծառայությունների I (»ՋՌՀԿ/ Ախուրյան գետ, Փուլ 1», տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության արդիականացում) և V (Ախուրյանի գետավազանի կառավարման պլան) կետերի շրջանակներում պլանավորված տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունների (Հավելված 3) և, հիմնականում, օտարերկրյա փոխանակման ծախսերը վճարելու համար: Ֆինանսական օժանդակությունից մեքենաներ չեն կարող ֆինանսավորվել:» գ) Հոդված 2.4. «KfW-ն իրավունք ունի հրաժարվել վճարումներ կատարելուց 2013 թ-ի դեկտեմբերի 30-ից հետո:»

 

Բաժին 2
Ֆինանսավորման համաձայնագրի վավերության շարունակում Ֆինանսավորման համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ:

 

Բաժին 3
Սույն համաձայնագրի դադարեցումը Սույն Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրով հաստատվող իրավական հարաբերությունները KfW-ի և Ստացող կողմի միջև դադարում են Ծրագրի ժամկետի ավարտից հետո, սակայն Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրելուց հետո ամենաուշը 15 տարուց հետո:

 

Բաժին 4
Տերմինների ներառումը Ֆինանսավորման համաձայնագրի հոդված 5-ի (Պայմանագրային դրույթներ և ներկայացուցչական իրավունք) և հոդված 8-ի (Այլ դրույթներ) դրույթները ներառվում են սույն Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրում նույն ձևով, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին սույն Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրում, և այդ հոդվածներում վկայակոչումները «սույն Համաձայնագրին» վկայակոչում են նաև Առաջին լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրին: Կազմված է երեք բնօրինակից` անգլերեն լեզվով

 

    Մայնի Ֆրանկֆուրտ                        Երևան

    _________ հունիսի, 2013 թ.              ________ հունիսի, 2013 թ.

 

    __________________________              __________________________

 

    KfW                                     Հայաստանի Հանրապետություն` ի

                                            դեմս Ֆինանսների նախարարության

 

Երևան

_______ հունիսի, 2013 թ.

 

__________________________

Հայաստանի Հանրապետություն` ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի

 

Հավելված 3.

Մրցույթի պայմաններ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2013
N 35
Արձանագրային որոշում