Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1064.071013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1064-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Թալին քաղաքի Սպանդարյան 2/1 հասցեում գտնվող` 2-րդ հարկի 105 քառ. մետր, Սպանդարյան 2/2 հասցեում գտնվող` 1-ին հարկի 75.7 քառ. մետր և Սպանդարյան 2/3 հասցեում գտնվող` 1-ին հարկի 54.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ բաժնային մաս համարվող հողամասերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Արշակունյաց 22):

2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի հունիսի 14-ի դրությամբ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 8995.44 հազ. դրամ, որից`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան 2/1 հասցեում գտնվող` 2-րդ հարկի 105 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի արժեքը` 3778.4 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան 2/2 հասցեում գտնվող` 1-ին հարկի 75.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի արժեքը` 2799.02 հազ. դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան 2/3 հասցեում գտնվող` 1-ին հարկի 54.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի արժեքը` 2418.02 հազ. դրամ:

3. Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 160.2, 115.5 և 83.3 քառ. մետր մակերեսներով բաժնային մասով հողամասերի արժեքները` համապատասխանաբար 84.586, 60.984 և 43.9824 հազ. դրամ կադաստրային արժեքներով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնային մասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 181200 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է երեք տարվա ընթացքում կատարել երեք միլիոն դրամի չափով ներդրում (յուրաքանչյուր տարի` մեկ միլիոն դրամ), իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

5. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2013
N 1064-Ա
Որոշում