041.0876.021013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2013 թվականի N 876-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի նիստի N 5 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.02.14 թիվ 105-Ա որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.02.14 թիվ 105-Ա որոշում)
i
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 13.02.14 թիվ 105-Ա որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 13.02.14 թիվ 105-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2013 թվականի հոկտեմբերի 2-ի
N 876-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Վ. Նիկոյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Բադալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության
պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար
Վ. Կտիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
(հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 13.02.14 թիվ 105-Ա որոշում)