041.0878.021013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2013 թվականի N 878-Ա
Ա. ՍԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Սարյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հոկտեմբերի 2-ի
N 878-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
առաջին տեղակալ
Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հակոբյան (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Ամիրխանյան - «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների
միություն» հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Շ. Շահինյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան - «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Տ. Մանսուրյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Մ. Նավոյան - երաժշտագետ (համաձայնությամբ)
Ս. Սարյան - Արաքսի Սարյանի դուստրը (համաձայնությամբ)