041.0880.021013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2013 թվականի N 880-Ա
Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ս. Թադևոսյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին 2013 թվականի հոկտեմբերի 7-9-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի նախարարական կոմիտեի նիստին և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային տնտեսության և հողերի կառավարման կոմիտեի 74-րդ` ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Թադևոսյանի և Ռ. Ալավերդյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ