Սեղմել Esc փակելու համար:
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՇԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0886.071013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2013 թվականի N 886-Ա

 

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյանին 2013 թվականի հոկտեմբերի 8-12-ը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Սարգսյանին 2013 թվականի հոկտեմբերի 3-13-ը գործուղել Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):

2. Ի լրումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Վաշինգտոն գործուղելու մասին» N 840-Ա որոշման` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցող` Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյանին:

3. Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Վ. Գաբրիելյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.2013
N 886-Ա
Որոշում