Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2014 ԹՎԱ ...

 

 

040.1030.021013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 1030-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1030-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ են գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է պետությունների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը:

2. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք բերված միջոցներով ստեղծվում են հանցավոր խմբեր: Համաշխարհային համագործակցության գնահատմամբ պետությունների անվտանգության հիմնական սպառնալիքը մնում է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրը մարդկությանը վտանգող գործոն հանդիսացող` միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են:

3. Չնայած համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցառումներին` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետությունը մինչ այսօր բարձր չէ:

4. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում հնարավոր չէ իրականացնել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:

5. Ըստ համաշխարհային տարեկան վերլուծության` երկրագնդի բնակչության 230-300 միլիոնը գոնե մեկ անգամ ապօրինի թմրամիջոց է գործածել: Ամբողջ աշխարհում 2011 թվականի ընթացքում ափիոն տեսակի թմրամիջոցի արտադրությունը հասել է 7000 տոննայի:

6. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրան հակազդելու գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից պարբերաբար իրականացվել են մի շարք օպերատիվ-կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:

7. Նշված ոլորտում ներկայումս անհրաժեշտ է ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը, որի ապահովման հիմնական եղանակներից է Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի մշակումը:

8. Տարբեր պետություններից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են ՀԱՊԿ-ի շրջանակներում մշտապես անցկացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներին:

9. Յուրաքանչյուր տարի Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» լայնածավալ հակաթմրամիջոցային կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների աշխատողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի ծրագրի հիմնական նպատակներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով պետական իշխանության մարմինների և այլ պետական կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

3) հասարակության համար վտանգավոր` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը:

11. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծությունը, դրանց կատարելագործումը, համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

3) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդրումը.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2014 թվականի ընթացքում նպատակային է իրականացնել մի շարք միջոցառումներ` հետևյալ ուղղություններով`

1) Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին: Այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն, իրականացնել թմրամոլության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ զինծառայողների շրջանում, զարգացնել տարածքային զինկոմիսարիատների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների սերտ համագործակցությունը` թմրամոլության կանխարգելման նպատակով.

3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված` հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում. այս ուղղությամբ անհրաժեշտ կլինի թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով, կանոնավոր դարձնել թմրամոլության կանխարգելման ոլորտում իրավասու մարմինների և կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին, հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ պատրաստել և ցուցադրել հատուկ հաղորդումներ, թեմատիկ ֆիլմեր, տեսահոլովակներ` թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման նպատակով.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում. այս նպատակով անհրաժեշտ կլինի ներգրավել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողներին ԱՊՀ և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում վերապատրաստման կամ այլ նմանատիպ ծրագրերին, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ չարաշահող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.

6) անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, իրականացնել սպորտային-առողջարարական և մարզական զանգվածային քարոզչություն` տպագիր, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով` անչափահասների զբաղվածությունն ապահովելու և նրանց կողմից թմրամիջոցների հավանական օգտագործումը կանխելու նպատակով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.

2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.

3) այլ աղբյուրներ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`

1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացումը.

3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1030-Ա որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման        |Ակնկալվող     |Կատարող   |Կատարման |Ֆինանսա-  |

|ը/կ|անվանումը         |արդյունքը     |մարմինը   |ժամկետը  |վորման    |

|   |                  |              |          |         |աղբյուրը  |

|___|__________________|______________|__________|_________|__________|

| 1 |         2        |       3      |     4    |     5   |     6    |

|_____________________________________________________________________|

|I. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի  |

|ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական    |

|ակտերի կատարելագործումը և  դրանց համապատասխանեցումը միջազգային       |

|պայմանագրերին                                                        |

|_____________________________________________________________________|

|1. |Թմրամոլության և   |օրենսդրական   |ՀՀ կառավա-|2014     |Ֆինանսա-  |

|   |թմրամիջոցների     |դաշտի         |րությանն  |թվականի  |վորում չի |

|   |ապօրինի           |բարելավում    |առընթեր ՀՀ|ընթացքում|պահանջ-   |

|   |շրջանառության դեմ |              |ոստիկանու-|         |վում:     |

|   |պայքարի ոլորտը    |              |թյուն     |         |          |

|   |կանոնակարգող`     |              |          |         |          |

|   |Հայաստանի         |              |ՀՀ առողջա-|         |          |

|   |Հանրապետության    |              |պահության |         |          |

|   |ներպետական        |              |նախարարու-|         |          |

|   |իրավական ակտերի   |              |թյուն     |         |          |

|   |համակարգային      |              |          |         |          |

|   |վերլուծության     |              |          |         |          |

|   |իրականացում և     |              |          |         |          |

|   |անհրաժեշտության   |              |          |         |          |

|   |դեպքում դրանցում  |              |          |         |          |

|   |փոփոխություններ   |              |          |         |          |

|   |և  լրացումներ     |              |          |         |          |

|   |կատարելու         |              |          |         |          |

|   |վերաբերյալ        |              |          |         |          |

|   |առաջարկություններ |              |          |         |          |

|   |ներկայացնելը`     |              |          |         |          |

|   |ՄԱԿ-ի             |              |          |         |          |

|   |կոնվենցիաների և   |              |          |         |          |

|   |միջազգային        |              |          |         |          |

|   |փաստաթղթերի       |              |          |         |          |

|   |դրույթներին       |              |          |         |          |

|   |համապատասխան      |              |          |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|2. |2013 թվականին     |Հնարավորու-   |ՀՀ կառավա-|2014     |Ֆինանսավո-|

|   |իրականացված       |թյուն կտա     |րությանն  |թվականի  |րում չի   |

|   |աշխատանքների      |ներկայացնելու |առընթեր ՀՀ|փետրվարի |պահանջ-   |

|   |արդյունքների հիման|հանրապետու-   |ոստիկանու-|3-րդ     |վում:     |

|   |վրա Հայաստանի     |թյունում      |թյուն     |տասնօրյակ|          |

|   |Հանրապետությունում|թմրամիջոցների |          |         |          |

|   |թմրամոլության և   |ապօրինի       |ՀՀ կառավա-|         |          |

|   |թմրամիջոցների     |շրջանառության |րությանն  |         |          |

|   |ապօրինի           |դեմ պայքարը,  |առընթեր   |         |          |

|   |շրջանառության դեմ |իրականացվող   |ազգային   |         |          |

|   |տարվող պայքարին   |միջոցառումները|անվտանգու-|         |          |

|   |վերաբերող դիդակտիկ|միջազգային    |թյան ծա-  |         |          |

|   |նյութերի և  դրանց |հանդիպումնե-  |ռայություն|         |          |

|   |կից նկարագրական   |րում:         |          |         |          |

|   |զեկույցների       |              |ՀՀ կառա-  |         |          |

|   |նախապատրաստում    |              |վարությանն|         |          |

|   |(հայերեն,         |              |առընթեր   |         |          |

|   |ռուսերեն,         |              |պետական   |         |          |

|   |անգլերեն)         |              |եկամուտնե-|         |          |

|   |                  |              |րի կոմիտե |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|3. |Հայաստանի         |Կնվազեցնի     |ՀՀ կառավա-|2014     |Ֆինանսավո-|

|   |Հանրապետության    |թմրամիջոցների,|րությանն  |թվականի  |րում չի   |

|   |տարածքում ի հայտ  |հոգեմետ       |առընթեր ՀՀ|ընթացքում|պահանջ-   |

|   |եկած նոր          |նյութերի      |ոստիկանու-|         |վում:     |

|   |թմրամիջոցների,    |ապօրինի       |թյուն     |         |          |

|   |հոգեմետ նյութերի  |շրջանառու-    |          |         |          |

|   |և  դրանց          |թյունը:       |ՀՀ կառավա-|         |          |

|   |պրեկուրսորների    |              |րությանն  |         |          |

|   |ընդգրկումն        |              |առընթեր ՀՀ|         |          |

|   |արգելվող և  հսկվող|              |ազգային   |         |          |

|   |նյութերի ցանկում, |              |անվտանգու-|         |          |

|   |համապատասխան      |              |թյան      |         |          |

|   |փոփոխությունների  |              |ծառայու-  |         |          |

|   |և  լրացումների    |              |թյուն     |         |          |

|   |կատարումը դրանց   |              |          |         |          |

|   |չափերը սահմանող   |              |ՀՀ կառավա-|         |          |

|   |ցանկերում         |              |րությանն  |         |          |

|   |                  |              |առընթեր   |         |          |

|   |                  |              |պետական   |         |          |

|   |                  |              |եկամուտնե-|         |          |

|   |                  |              |րի կոմիտե |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ առողջա-|         |          |

|   |                  |              |պահության |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|_____________________________________________________________________|

|II. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ         |

|պայքարում օպերատիվ կանխարգելիչ և  հատուկ միջոցառումների անցկացում    |

|_____________________________________________________________________|

|4. |Թմրամոլության և   |թմրամիջոցների,|ՀՀ կառավա-|2014     |ՀՀ պետական|

|   |թմրամիջոցների     |հոգեմետ       |րությանն  |թվականի  |բյուջե և  |

|   |ապօրինի           |նյութերի և    |առընթեր ՀՀ|ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |շրջանառության դեմ |դրանց         |ոստիկանու-|         |դրությամբ |

|   |պայքարում         |պրեկուրսորների|թյուն     |         |չարգելված |

|   |Հայաստանի         |ապօրինի       |          |         |միջոցներ  |

|   |Հանրապետության    |շրջանառության |ՀՀ կառավա-|         |          |

|   |կողմից վավերացված |դեմ պայքարում |րությանն  |         |          |

|   |միջպետական        |միջազգային    |առընթեր   |         |          |

|   |համաձայնագրերի,   |համագործակցու-|ազգային   |         |          |

|   |միջազգային        |թյան          |անվտանգու-|         |          |

|   |ծրագրերի          |ամրապնդում    |թյան ծա-  |         |          |

|   |դրույթների        |              |ռայություն|         |          |

|   |իրականացում       |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ կառավա-|         |          |

|   |                  |              |րությանն  |         |          |

|   |                  |              |առընթեր   |         |          |

|   |                  |              |պետական   |         |          |

|   |                  |              |եկամուտնե-|         |          |

|   |                  |              |րի կոմիտե |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ պաշտպա-|         |          |

|   |                  |              |նության   |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|5. |5.1. ՀՀ սահմանային|ՀՀ մաքսային   |ՀՀ կառավա-|2014     |ՀՀ պետական|

|   |անցակետերում և    |սահմանով      |րությանն  |թվականի  |բյուջե և  |

|   |մաքսային          |ապօրինի       |առընթեր   |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |հսկողության       |տեղափոխվող    |պետական   |         |դրությամբ |

|   |գոտիներում        |թմրամիջոցների |եկամուտնե-|         |չարգելված |

|   |հսկողության       |և  հոգեմետ    |րի կոմիտե |         |միջոցներ  |

|   |ապահովման         |նյութերի      |          |         |          |

|   |կատարելագործում   |հայտնաբերում  |          |         |          |

|   |5.2. ՀՀ           |              |          |         |          |

|   |կառավարությանն    |              |          |         |          |

|   |առընթեր ՊԵԿ-ի     |              |          |         |          |

|   |կինոլոգիական      |              |          |         |          |

|   |կենտրոնի          |              |          |         |          |

|   |նյութատեխնիկական  |              |          |         |          |

|   |բազայի ընդլայնում |              |          |         |          |

|   |և  հզորացում      |              |          |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|6. |Թմրամիջոցների,    |թմրամիջոցների |ՀՀ կառավա-|2014     |Ֆինանսավո-|

|   |հոգեմետ նյութերի  |և  հոգեմետ    |րությանն  |թվականի  |րում չի   |

|   |և  դրանց          |նյութերի      |առընթեր ՀՀ|ընթացքում|պահանջ-   |

|   |պրեկուրսորների    |ապօրինի       |ոստիկանու-|         |վում:     |

|   |ապօրինի           |շրջանառության |թյուն     |         |          |

|   |շրջանառության     |կանխարգելում  |          |         |          |

|   |կանխարգելման      |              |ՀՀ կառավա-|         |          |

|   |արդյունավետության |              |րությանն  |         |          |

|   |բարձրացման        |              |առընթեր   |         |          |

|   |ուղղությամբ       |              |ազգային   |         |          |

|   |առաջարկություններ |              |անվտանգու-|         |          |

|   |ներկայացնելը      |              |թյան ծա-  |         |          |

|   |                  |              |ռայություն|         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ կառավա-|         |          |

|   |                  |              |րությանն  |         |          |

|   |                  |              |առընթեր   |         |          |

|   |                  |              |պետական   |         |          |

|   |                  |              |եկամուտնե-|         |          |

|   |                  |              |րի կոմիտե |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ պաշտպա-|         |          |

|   |                  |              |նության   |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ մարզպե-|         |          |

|   |                  |              |տարաններ  |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|7. |Ժամկետային        |զինծառայողների|ՀՀ պաշտպա-|2014     |Ֆինանսավո-|

|   |զինծառայողների    |շրջանում      |նության   |թվականի  |րում չի   |

|   |շրջանում          |թմրամիջոցների |նախարարու-|ընթացքում|պահանջ-   |

|   |կանխարգելիչ և     |ապօրինի       |թյուն     |         |վում:     |

|   |դաստիարակչական    |գործածման     |          |         |          |

|   |միջոցառումների    |կանխարգելում  |ՀՀ կառավա-|         |          |

|   |անցկացման         |              |րությանն  |         |          |

|   |առաջարկություններ |              |առընթեր ՀՀ|         |          |

|   |ներկայացնելը      |              |ոստիկանու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ կառավա-|         |          |

|   |                  |              |րությանն  |         |          |

|   |                  |              |առընթեր   |         |          |

|   |                  |              |ազգային   |         |          |

|   |                  |              |անվտանգու-|         |          |

|   |                  |              |թյան ծա-  |         |          |

|   |                  |              |ռայություն|         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|8. |8.1. ՀՀ           |զինված ուժեր  |ՀՀ պաշտպա-|2014     |Ֆինանսավո-|

|   |ոստիկանության     |պարտադիր      |նության   |թվականի  |րում չի   |

|   |տարածքային        |զինվորական    |նախարարու-|ընթացքում|պահանջ-   |

|   |ստորաբաժանումների |ծառայության   |թյուն     |         |վում:     |

|   |և  տարածքային     |զորակոչելիս   |          |         |          |

|   |զինկոմիսարիատների |քաղաքացիների  |ՀՀ կառավա-|         |          |

|   |սերտ              |մոտ           |րությանն  |         |          |

|   |համագործակցություն|թմրամիջոցների |առընթեր ՀՀ|         |          |

|   |8.2. Զորակոչերի   |կամ հոգեմետ   |ոստիկանու-|         |          |

|   |ժամանակ           |նյութերի      |թյուն     |         |          |

|   |համապատասխան      |ապօրինի       |          |         |          |

|   |բժիշկ-մասնագետների|գործածման     |ՀՀ կառավա-|         |          |

|   |ներգրավում        |փաստերի       |րությանն  |         |          |

|   |բժշկական          |հայտնաբերում  |առընթեր   |         |          |

|   |հանձնաժողովներում |              |ազգային   |         |          |

|   |                  |              |անվտանգու-|         |          |

|   |                  |              |թյան ծա-  |         |          |

|   |                  |              |ռայություն|         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ առողջա-|         |          |

|   |                  |              |պահության |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|_____________________________________________________________________|

|III. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված`|

|  հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում    |

|_____________________________________________________________________|

|9. |9.1. Հանրային և   |թմրամոլության |ՀՀ կառավա-|2014     |ՀՀ պետական|

|   |մասնավոր հեռուստա-|և  դրա        |րությանն  |թվականի  |բյուջե և  |

|   |ընկերությունների  |հասցված վնասի |առընթեր ՀՀ|ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |հետ համատեղ հատուկ|մասին         |ոստիկանու-|         |դրությամբ |

|   |հաղորդումների,    |բնակչության   |թյուն     |         |չարգելված |

|   |թեմատիկ ֆիլմերի,  |իրազեկվածու-  |          |         |միջոցներ  |

|   |տեսահոլովակների   |թյան          |ՀՀ պաշտպա-|         |          |

|   |պատրաստում և      |բարձրացում    |նության   |         |          |

|   |ցուցադրում        |              |նախարարու-|         |          |

|   |9.2. Թմրամոլության|              |թյուն     |         |          |

|   |կանխարգելման      |              |          |         |          |

|   |նպատակով          |              |ՀՀ առողջա-|         |          |

|   |քարոզչական        |              |պահության |         |          |

|   |աշխատանքների      |              |նախարարու-|         |          |

|   |կազմակերպում և    |              |թյուն     |         |          |

|   |անհրաժեշտ         |              |          |         |          |

|   |տեղեկատվության    |              |ՀՀ սպորտի |         |          |

|   |տարածում          |              |և  երիտա- |         |          |

|   |                  |              |սարդության|         |          |

|   |                  |              |հարցերի   |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ        |         |          |

|   |                  |              |կրթության |         |          |

|   |                  |              |և         |         |          |

|   |                  |              |գիտության |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ԶԼՄ-ներ   |         |          |

|   |                  |              |(համաձայ- |         |          |

|   |                  |              |նությամբ) |         |          |

|_____________________________________________________________________|

|    IV. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ     |

|    պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների            |

|    կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում          |

|_____________________________________________________________________|

|10.|ԱՊՀ և  ՀԱՊԿ-ի     |համապատասխան  |ՀՀ կառավա-|2014     |ՀՀ պետական|

|   |անդամ             |աշխատողների   |րությանն  |թվականի  |բյուջե    |

|   |պետությունների    |մասնագիտական  |առընթեր ՀՀ|ընթացքում|          |

|   |իրավապահ          |գիտելիքների   |ոստիկանու-|         |          |

|   |մարմինների        |կատարելա-     |թյուն     |         |          |

|   |ուսումնական հաս-  |գործում       |          |         |          |

|   |տատություններում  |              |ՀՀ կառավա-|         |          |

|   |հանրապետության    |              |րությանն  |         |          |

|   |իրավապահ          |              |առընթեր   |         |          |

|   |մարմինների        |              |ազգային   |         |          |

|   |իրավասու          |              |անվտանգու-|         |          |

|   |ստորաբաժանումների |              |թյան ծա-  |         |          |

|   |ծառայողների       |              |ռայություն|         |          |

|   |վերապատրաստման կամ|              |          |         |          |

|   |գիտելիքների       |              |ՀՀ կառավա-|         |          |

|   |կատարելագործման   |              |րությանն  |         |          |

|   |այլ ծրագրերին     |              |առընթեր   |         |          |

|   |ներգրավում        |              |պետական   |         |          |

|   |                  |              |եկամուտնե-|         |          |

|   |                  |              |րի կոմիտե |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ պաշտպա-|         |          |

|   |                  |              |նության   |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ արդարա-|         |          |

|   |                  |              |դատության |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|11.|11.1.             |օտարերկրյա    |ՀՀ կառավա-|2014     |ՀՀ պետական|

|   |Թմրամոլության և   |պետությունների|րությանն  |թվականի  |բյուջե    |

|   |թմրամիջոցների     |իրավասու      |առընթեր ՀՀ|ընթացքում|          |

|   |ապօրինի           |մարմինների    |ոստիկանու-|         |          |

|   |շրջանառության դեմ |հետ համա-     |թյուն     |         |          |

|   |պայքարում ՀՀ-ում  |գործակցության |          |         |          |

|   |միջազգային փորձի  |ամրապնդում,   |ՀՀ կառավա-|         |          |

|   |ներդրման նպատակով |առաջավոր      |րությանն  |         |          |

|   |խորհրդակցություն- |փորձի         |առընթեր   |         |          |

|   |ների, սեմինարների |փոխանակում    |ազգային   |         |          |

|   |մասնակցության     |              |անվտանգու-|         |          |

|   |ապահովում         |              |թյան ծա-  |         |          |

|   |11.2. Փորձագիտական|              |ռայություն|         |          |

|   |և  աշխատանքային   |              |          |         |          |

|   |խմբերում ակտիվ    |              |ՀՀ կառավա-|         |          |

|   |մասնակցություն    |              |րությանն  |         |          |

|   |                  |              |առընթեր   |         |          |

|   |                  |              |պետական   |         |          |

|   |                  |              |եկամուտնե-|         |          |

|   |                  |              |րի կոմիտե |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ պաշտպա-|         |          |

|   |                  |              |նության   |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|   |                  |              |          |         |          |

|   |                  |              |ՀՀ արդարա-|         |          |

|   |                  |              |դատության |         |          |

|   |                  |              |նախարարու-|         |          |

|   |                  |              |թյուն     |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|12.|ՀՀ ոստիկանության  |ստորաբաժանման |ՀՀ կառավա-|2014     |ՀՀ պետական|

|   |ոլորտի իրավասու   |առկա          |րությանն  |թվականի  |բյուջե    |

|   |ստորաբաժանման     |տեխնիկական    |առընթեր ՀՀ|ընթացքում|          |

|   |նյութատեխնիկական  |միջոցների     |ոստիկանու-|         |          |

|   |վերազինման        |բարելավում    |թյուն     |         |          |

|   |ապահովում         |              |          |         |          |

|_____________________________________________________________________|

|V. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական  |

|միջոցառումներ                                                        |

|_____________________________________________________________________|

|13.|13.1.             |թմրամիջոցների |ՀՀ        |2014     |ՀՀ պետական|

|   |Թմրամիջոցների     |օգտագործումը  |աշխատանքի |թվականի  |բյուջե և  |

|   |օգտագործումը      |դադարեցրած,   |և  սոցիա- |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |դադարեցրած անձանց |ռեմիսիայի     |լական     |         |դրությամբ |

|   |վերականգնողական   |շրջանում      |հարցերի   |         |չարգելված |

|   |աշխատանքներ       |գտնվող,       |նախարարու-|         |միջոցներ  |

|   |իրականացնող       |բուժման կուրսն|թյուն     |         |          |

|   |ծառայությունների  |ավարտած անձանց|          |         |          |

|   |կարիքների         |ինտեգրումը    |ՀՀ առողջա-|         |          |

|   |ուսումնասիրություն|հասարակություն|պահության |         |          |

|   |13.2.             |              |նախարարու-|         |          |

|   |Նարկոլոգիական     |              |թյուն     |         |          |

|   |ծառայությունում   |              |          |         |          |

|   |հաշվառված անձանց, |              |ՀՀ մարզպե-|         |          |

|   |որոնք գտնվում են  |              |տարաններ  |         |          |

|   |դադարի (ռեմիսիայի)|              |          |         |          |

|   |շրջանում կամ      |              |          |         |          |

|   |հաջողությամբ      |              |          |         |          |

|   |ավարտել են բուժման|              |          |         |          |

|   |կուրսը, պետական   |              |          |         |          |

|   |զբաղվածության     |              |          |         |          |

|   |կարգավորման       |              |          |         |          |

|   |ծրագրերում        |              |          |         |          |

|   |ընդգրկելը         |              |          |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|14.|Սոցիալական        |սոցիալական    |ՀՀ        |2014     |ՀՀ պետական|

|   |ծառայությունների  |ծրագրերում    |աշխատանքի |թվականի  |բյուջե և  |

|   |շրջանակում`       |թմրամոլության |և  սոցիա- |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |թմրամոլության     |հակում ունեցող|լական     |         |դրությամբ |

|   |հակում ունեցող    |անձանց        |հարցերի   |         |չարգելված |

|   |անձանց սոցիալական |սոցիալ-վերա-  |նախարարու-|         |միջոցներ  |

|   |կարիքների         |կանգնողական   |թյուն     |         |          |

|   |ամբողջական        |անհրաժեշտ     |          |         |          |

|   |գնահատում և  դրանց|օգնության     |ՀՀ մարզպե-|         |          |

|   |համարժեք          |ցուցաբերում   |տարաններ  |         |          |

|   |սոցիալական        |              |          |         |          |

|   |ծառայությունների  |              |          |         |          |

|   |փաթեթի տրամադրում |              |          |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|15.|Բնակչության և     |կանխարգելման  |ՀՀ առողջա-|2014     |Ֆինանսա-  |

|   |թմրամիջոցներ      |ծրագրերի      |պահության |թվականի  |վորում չի |

|   |չարաշահող անձանց  |արդյունավե-   |նախարարու-|ընթացքում|պահանջ-   |

|   |շրջանում          |տության       |թյուն     |         |վում:     |

|   |կանխարգելման      |բարձրացում,   |          |         |          |

|   |ծրագրեր           |նարկոլոգիական |          |         |          |

|   |իրականացնող       |բժշկական      |          |         |          |

|   |հասարակական       |օգնության և   |          |         |          |

|   |կազմակերպու-      |ծառայության   |          |         |          |

|   |թյունների և       |առավել        |          |         |          |

|   |նարկոլոգիական     |մատչելիության |          |         |          |

|   |բժշկական          |ապահովում     |          |         |          |

|   |օգնություն և      |              |          |         |          |

|   |ծառայություններ   |              |          |         |          |

|   |մատուցող բժշկական |              |          |         |          |

|   |հաստատությունների |              |          |         |          |

|   |միջև  սերտ        |              |          |         |          |

|   |համագործակցության |              |          |         |          |

|   |ապահովում         |              |          |         |          |

|_____________________________________________________________________|

|VI. Անչափահասների և  երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի      |

|միջոցառումներ                                                        |

|_____________________________________________________________________|

|16.|16.1. Ֆիզկուլտու- |բնակչության   |ՀՀ սպորտի |2014     |ՀՀ պետական|

|   |րային-            |ակտիվ հանգստի |և  երիտա- |թվականի  |բյուջե և  |

|   |առողջարարական և   |կազմակերպում, |սարդության|ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |զանգվածային       |առողջ         |հարցերի   |         |դրությամբ |

|   |մարզական          |կենսակերպի    |նախարարու-|         |չարգելված |

|   |միջոցառումների    |արմատավորում, |թյուն     |         |միջոցներ  |

|   |կազմակերպման և    |հանրությանն   |          |         |          |

|   |անցկացման         |իրազեկում,    |Երևանի    |         |          |

|   |ապահովում         |բնակչության   |քաղաքա-   |         |          |

|   |16.2. Ֆիզկուլ-    |լայն խավերին  |պետարան   |         |          |

|   |տուրային-         |սպորտի        |(համաձայ- |         |          |

|   |առողջարարական և   |պարապմունք-   |նությամբ) |         |          |

|   |մարզական          |ներում        |          |         |          |

|   |զանգվածային       |ներգրավում,   |մարզական  |         |          |

|   |քարոզչություն`    |բնակչության   |հասարակա- |         |          |

|   |տպագիր,           |բազմակողմանի  |կան կազմա-|         |          |

|   |էլեկտրոնային և    |ու ներդաշնակ  |կերպու-   |         |          |

|   |զանգվածային       |զարգացում,    |թյուններ  |         |          |

|   |լրատվական         |առողջության   |(համաձայ- |         |          |

|   |միջոցներով        |ամրապնդում,   |նությամբ) |         |          |

|   |                  |ֆիզիկական     |          |         |          |

|   |                  |կուլտուրայի և |          |         |          |

|   |                  |սպորտի դերի   |          |         |          |

|   |                  |բարձրացում    |          |         |          |

|___|__________________|______________|__________|_________|__________|

|17.|Ըստ բնակության    |համայնքների   |ՀՀ մարզպե-|2014     |ՀՀ պետական|

|   |վայրերի` պարզ տիպի|բակերում և    |տարաններ, |թվականի  |բյուջե և  |

|   |խաղահրապարակների  |հանգստի       |քաղաքապե- |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |ստեղծում          |գոտիներում    |տարաններ  |         |դրությամբ |

|   |                  |(զբոսայգիներ, |(համաձայ- |         |չարգելված |

|   |                  |պուրակներ)    |նությամբ) |         |միջոցներ  |

|   |                  |խաղահրապարակ- |          |         |          |

|   |                  |ների ստեղծում`|գյուղա-   |         |          |

|   |                  |հագեցած պարզ  |պետարաններ|         |          |

|   |                  |տիպի մարզա-   |(համաձայ- |         |          |

|   |                  |սարքերով      |նությամբ) |         |          |

|   |                  |(պտտաձողեր,   |          |         |          |

|   |                  |ճոճանակներ,   |          |         |          |

|   |                  |զուգափայտեր,  |          |         |          |

|   |                  |սահելու,      |          |         |          |

|   |                  |մագլցման և    |          |         |          |

|   |                  |ձգումների     |          |         |          |

|   |                  |համակցված     |          |         |          |

|   |                  |հարմարանքներ  |          |         |          |

|   |                  |ու սարքեր և   |          |         |          |

|   |                  |այլն)         |          |         |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2013
N 1030-Ա
Որոշում