Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0909.101013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 909-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 10-11-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում նաև` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Մոսկվայի օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Տ. Գևորգյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Վարդանյանինը և Է. Աղախանյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը` Մոսկվա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Կ. Մինասյանինը, Ս. Կարայանինը, Ի. Իսայանինը, Գ. Քոչարյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2013 թվականի հոկտեմբերի 10-ին` Երևան-Մոսկվա և 2013 թվականի հոկտեմբերի 11-ին` Մոսկվա-Երևան երթուղով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 909-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-11-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Վ. Արամյան         - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Գևորգյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

    Ս. Կարայան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Ի. Իսայան          - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Հ. Բերբերյան       - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ե. Ազարյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի պետ

 

    Գ. Քոչարյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի  

                         և շուկաների կարգավորման վարչության պետ

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Է. Աղախանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության օպերատոր

 

    Հ. Բաբայան         - «Տնտեսական բարեփոխումների  

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.10.2013
N 909-Ա
Որոշում