041.0917.111013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2013 թվականի N 917-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԱՆՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 14-18-ը Վալանս (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Վալանս գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Նալբանդյանի, Ա. Ղուլարյանի, Լ. Սարգսյանի, Լ. Ասլանյանի, Հ. Մկրտչյանի և Գ. Հարությունյանի` Վալանս գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Պատվիրակության մյուս անդամների` Վալանս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վալանս մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Վալանս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հոկտեմբերի 11-ի
N 917-Ա որոշման
ԿԱԶՄ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-18-Ը ՎԱԼԱՆՍ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(պատվիրակության ղեկավար) (հոկտեմբերի 14-17-ը)
Ս. Ամիրբեկյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական
(հոկտեմբերի 14-17-ը)
Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ (հոկտեմբերի 15-18-ը)
Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ (հոկտեմբերի 15-18-ը)
Է. Ղազարյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հոկտեմբերի 14-18-ը)
Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հոկտեմբերի 14-18-ը)
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հոկտեմբերի
15-18-ը)
Ս. Սահակյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ (հոկտեմբերի 15-18-ը)
Ն. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի հանրակրթության վարչության պետ
(հոկտեմբերի 15-18-ը)
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
(հոկտեմբերի 15-18-ը)
Լ. Սարգսյան - ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ (հոկտեմբերի 15-18-ը)
Ա. Գրիգորյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ (հոկտեմբերի
15-18-ը)
Լ. Ասլանյան - ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական (հոկտեմբերի 14-18-ը)
Ս. Խլղաթյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար
(հոկտեմբերի 14-18-ը)
Հ. Մկրտչյան - ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման
ծրագրերի և վերլուծության բաժնի պետ (հոկտեմբերի
14-18-ը)
Գ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման
ծրագրերի և վերլուծության բաժնի պետ (հոկտեմբերի
15-18-ը)
Վ. Մնացականյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի
զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ
(հոկտեմբերի 14-18-ը)