040.0413.100699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1999 թվականի թիվ 413
ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարձակալված պետական գույքը (ցանկը կցվում է) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց վարձակալներին:
2. Վարձակալված պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:
ՑԱՆԿ
ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող
վարձակալված պետական գույքի
_________________________________________________________________________
NN Վարձակալված Հասցեն Տարածքը Գնահատված Գնորդի անունը
ը/կ պետական (քառ.մ) արժեքը (անվանումը)
գույքի (դրամ)
անվանումը
_________________________________________________________________________
1. Տարածք քաղ. Մեծամոր,
4-րդ Բ շենք 40.15 628785 «Կարինե Մարգարյան» ԱՁ
2. Տարածք քաղ. Սիսիան,
Ն. Ադոնցի 11 245.4 3843185 «Բանջարանոց» ՍՊԸ
3. Տարածք քաղ. Գյումրի,
Պ. Սևակի 2 157.16 2461267 Գ. Հովեյանի «Նարինե» ԱՁ
4. Տարածք քաղ. Իջևան,
Ազատամարտիկների 8 61.6 868240 «Անի-1» արտադրական
կոոպերատիվ
5. Տարածք քաղ. Վաղարշապատ,
Աթարբեկյան 26 76.9 2408646 Հ. Շահվերդյանի
անհատական
ձեռնարկություն
6. Տարածք քաղ. Երևան,
Սպենդիարովի 176.17 30348738 «Միավորված բանկ» ԲԲԸ
նրբ., 4