Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ԹԻ ԷՄ (UTM) ՊՐՈՅԵԿՑԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ ...

 

 

322.0244.050913

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        09            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32213348

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

5 օգոստոսի 2013 թվականի N 244-Ն

 

i

ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ԹԻ ԷՄ (UTM) ՊՐՈՅԵԿՑԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և քարտեզագրագեոդեզիական նյութերը միջազգային 2007/2/EC, INSPIRE դիրեկտիվների ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ Յու Թի Էմ (ՍTM) պրոյեկցիայում տեղագրական քարտեզների և հատակագծերի թերթերի անվանակարգը սահմանելու տեխնիկական կանոնակարգը» համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

2013 թվականի օգոստոսի 5-ի

N 244-Ն հրամանի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ԹԻ ԷՄ (UTM) ՊՐՈՅԵԿՑԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ընթացքում կիրառվող թերթերի անվանակարգը (նոմենկլատուրա) Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ Յու Թի Էմ (UTM) պրոյեկցիայում քարտեզագրագեոդեզիական նյութերը միջազգային 2007/2/EC, INSPIRE դիրեկտիվների ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:

2. Տեղագրական քարտեզները և հատակագծերը նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում ու կազմվում են տեխնիկական պահանջների հիման վրա, արտացոլելով տեղանքի պատկերը տվյալ ժամանակահատվածում:

3. Տարբեր մասշտաբների թերթերի անվանակարգը կիրառվում է որոշակի գոտու համար տրված մասշտաբում տեղագրական քարտեզների և հատակագծերի միասնական անվանակարգման համար:

 

2. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ

 

4. Խոշոր տարածքների տեղագրական քարտեզներ և հատակագծեր կազմելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանց առանձին թերթերը ունենան անվանումներ:

5. Քարտեզների և հատակագծերի համարակալումը միևնույն համակարգում կոչվում է քարտեզների և հատակագծերի անվանակարգ (նոմենկլատուրա):

6. Թերթերի անվանակարգը որոշում է քարտեզների և հատակագծերի իրար նկատմամբ ունեցած փոխադարձ դիրքը երկրի մակերևույթի վրա:

7. Փոքրամասշտաբ քարտեզագրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի համար օգտագործվում է վեցաստիճանային (60) գոտու հավասարաանկյուն ընդլայնական հատած գլանային Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ պրոյեկցիան` Յու Թի Էմ (UTM - Universal Transversal Mercator)` տես պատկեր-1:

8. Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջությամբ ընդգրկված է 60 38-րդ գոտում (k=0.9996 մասշտաբային գործակից ունեցող 450 առանցքային միջօրեականով):

9. 1:1 000 000 մասշտաբի տեղագրական քարտեզը իրենից ներկայացնում է միջօրեականների 60 և զուգահեռականների 40 աղեղներով սահմանափակված երկրի մակերևույթի որոշակի սֆերոիդական սեղանի պատկերումը հարթության վրա:

10. Տարբեր մասշտաբների քարտեզների և հատակագծերի անվանակարգման հիմքը 1:1000000 մասշտաբի քարտեզն է:

11. Տեղագրական քարտեզները կազմվում են` 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000, 1:200 000, 1:500 000 և 1:1 000 000 մասշտաբներով, իսկ հատակագծերը` 1:500, 1:1 000, 1:2 000 և 1:5 000 մասշտաբներով:

12. 1:1 000 000 մասշտաբի քարտեզի բաժանումը տարբեր մասշտաբների քարտեզների թերթերի կատարվում է հետևյալ կերպ.

1) Գրինվիչի հակադիր 1800 միջօրեականից սկսած դեպի արևելք ամբողջ երկիրը բաժանվում է երկայնությամբ 60 հատվածներով 60 սյուների և 40 հատվածներով շարքերի, որոնք համարակալվում են հասարակածից դեպի հյուսիս և հարավ համաձայն աղյուսակ 1-ի:

 

Աղյուսակ 1

 

.________________________________________________________.

|A|B|C|D|E|F|G|H|I|J |K |L |M |N |Օ |P |Q |R |S |T |U |V |

|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|1|2|3|4|5|6|7|8|9|10|11|12|13|14|15|16|17|18|19|20|21|22|

.________________________________________________________.

 

Օրինակ.

1:1 000 000 մասշտաբի քարտեզի թերթի անվանակարգը կլինի` UTM-11 - 38:

2) 1:500 000 մինչև 1:10 000 մասշտաբների քարտեզների թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.

ա. 1:500 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով: Յուրաքանչյուր թերթը ընդգրկված է 2օ լայնության և 30 երկայնության սեղանում.

բ. 1:200 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 01, 02 մինչև 36 թվերով` ընդգրկված համապատասխանաբար 40Ժ լայնության և 10 երկայնության սեղանում.

գ. 1:100 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 001, 002 մինչև 144 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 20Ժ լայնության և 30Ժ երկայնության սեղանում.

դ. 1:50 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 10Ժ լայնության և 15Ժ երկայնության սեղանում.

ե. 1: 25 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 5Ժ լայնության և 7Ժ 30» երկայնության սեղանում.

զ. 1: 10 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 2Ժ 30» լայնության և 3Ժ 45» երկայնության սեղանում:

3) 1:5 000 մինչև 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.

ա. 1:5 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 001, 002 մինչև 256 թվերով.

բ. 1:2 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվերով.

գ. 1:1 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 1, 2, 3, 4 թվերով.

դ. 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը` 01, 02 մինչև 16 թվերով:

13. Տեղագրական քարտեզների և հատակագծերի անվանակարգային թերթերի չափսերը և մոտավոր մակերեսները սահմանված են աղյուսակ 2-ում, ընդ որում` 1:5 000 և 1:2 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի մակերեսները հաշվարկված են որպես առանձին ուղղանկյուն թերթեր:

 

Աղյուսակ 2

 

._________________________________________________________________________.

|Մասշտաբ     |Թերթի չափսը   |Թերթի չափսը  |Ելակետային|Թերթերը   |Թերթի    |

|            |լայնությամբ   |երկայնությամբ|մասշտաբում|միլիոնանոց|մոտավոր  |

|            |              |             |թերթերի   |քարտեզում |մակերեսը.|

|            |              |             |քանակու-  |          |400 լայ- |

|            |              |             |թյունը    |          |նությու- |

|            |              |             |          |          |նում կմ2 |

|____________|______________|_____________|__________|__________|_________|

|1: 1 000 000|    6.0       |     4.0     |     1    |    1     |  225 000|

|____________|______________|_____________|__________|__________|_________|

|1: 500 000  |    3.0       |      2.0    |      4   |     4    |   56 250|

|____________|______________|_____________|__________|__________|_________|

|1: 200 000  |    1.0       |     0.0 40՛ |     36   |    36    |    6 270|

|____________|______________|_____________|__________|__________|_________|

|1: 100 000  |  0.0 30՛     |     0.0 20՛ |    144   |   144    |    1 570|

|____________|______________|_____________|__________|__________|_________|

|1: 50 000   |  0.0 15՛     |     0.0 10՛ |      4   |   576    |      392|

|____________|______________|_____________|__________|__________|_________|

|1: 25 000   | 0.0 07՛30՛՛  |     0.0 05՛ |      4   |  2 304   |       98|

|____________|______________|_____________|__________|__________|_________|

|1: 10 000   |0.0 03՛ 45՛՛  | 0.0 02՛ 30՛՛|      4   |  9 216   |     24,5|

|____________|______________|_____________|__________|__________|_________|

|1: 5 000    |0.0 01՛ 52.5՛՛| 0.0 01՛ 15՛՛|    256   | 36 864   |      4 *|

|____________|______________|_____________|__________|__________|_________|

|1: 2 000    |0.0 00՛ 37.5՛՛| 0.0 00՛ 25՛՛|      9   | 331 776  |      1 *|

._________________________________________________________________________.

 

ՊԱՏԿԵՐ 1

 

Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ

վեցաստիճանային (6o) գոտու հավասարաանկյուն

ընդլայնական հատած գլանային պրոյեկցիան

 

________________________________

ԻՐՏԵԿ - ՊԱՏԿԵՐ 1-ը չի բերվում

 

 

pin
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
05.08.2013
N 244-Ն
Հրաման