Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵԿԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈ ...

 

 

       Համաձայնեցված է                 ՀՀ կառավարությանն առընթեր պետական

    ՀՀ ֆինանսների նախարարության հետ    եկամուտների կոմիտեի նախագահ

    __________________ Դ. Սարգսյան     _____________________ Գ. Խաչատրյան

    ______________________ 2013 թ.     15 օգոստոսի 2013 թ. N 6

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ, ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՎԱՔՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ «ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին գործող համաձայնագրերով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված է ժամկետ, որը գերազանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա կազմակերպության շինարարական հրապարակը, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը կազմում են մշտական հաստատություն (ներկայացուցչություն), իսկ վերոնշյալ ժամկետի որոշման համար համաձայնագրերում այդպիսի դրույթներ սահմանված չեն, անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու համաձայնագրերի այն դրույթները, որոնք կապված են շինարարական հրապարակի, մոնտաժային կամ հավաքման օբյեկտի ժամկետի որոշման հետ:

Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա կազմակերպության շինարարական հրապարակի տակ հասկացվում է.

ա) անշարժ գույքի նոր օբյեկտների շինարարական վայրը, ինչպես նաև գործող օբյեկտների վերակառուցման, ընդլայնման, տեխնիկական վերազինման և (կամ) վերանորոգման վայրը,

բ) շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների շինարարական և (կամ) մոնտաժման, վերանորոգման, վերակառուցման, ընդլայնման և (կամ) տեխնիկական վերազինման վայրը:

2. Հարկման նպատակով շինարարական հրապարակի տևողությունը որոշելիս ժամկետի մեջ ներառվում են այդ շինարարական հրապարակում օտարերկրյա կազմակերպության կողմից իրականացվող բոլոր տեսակի նախապատրաստական, շինարարական և (կամ) մոնտաժային աշխատանքները:

3. Այն դեպքում, երբ օտարերկրյա կազմակերպությունը, հանդիսանալով գլխավոր կապալառու, հանձնարարում է կատարել կապալի աշխատանքների մի մասն այլ (այդ թվում` օտարերկրյա) անձանց (ենթակապալառուների), ապա աշխատանքների կատարման վրա ենթակապալառուների կողմից ծախսված ժամանակահատվածների հանրագումարը դիտվում է որպես գլխավոր կապալառուի կողմից ծախսված ժամանակահատված:

4. Այն դեպքում, երբ ենթակապալառուն հանդիսանում է օտարերկրյա կազմակերպություն, ապա այդ շինարարական հրապարակում ենթակապալառուի կողմից իրականացվող գործունեությունը նույնպես համարվում է մշտական հաստատության միջոցով իրականացվող գործունեություն:

5. Շինարարական հրապարակի գոյության մեկնարկ է համարվում հետևյալ ամսաթվերից ավելի վաղ ամսաթիվը` կապալառուին հրապարակի հանձնման ակտի ստորագրման ամսաթիվը կամ աշխատանքների փաստացի մեկնարկման ամսաթիվը:

6. Շինարարական հրապարակի գոյության ավարտ է համարվում պատվիրատուի կողմից օբյեկտի կամ պայմանագրով նախատեսված աշխատանքների համալիրի հանձնման-ընդունման ակտի ստորագրման ամսաթիվը: Ենթակապալառուի աշխատանքների ավարտ է համարվում գլխավոր կապալառուին աշխատանքների հանձնման-ընդունման ակտի ստորագրման ամսաթիվը: Այն դեպքում, երբ հանձնման-ընդունման ակտը չի ձևակերպվել կամ աշխատանքները փաստացի ավարտվել են այդպիսի ակտը ստորագրելուց հետո, շինարարական հրապարակի գոյությունը համարվում է դադարեցված (ենթակապալառուի աշխատանքները համարվում են ավարտված) այդ շինարարական հրապարակում համապատասխան անձի աշխատանքների ծավալի մեջ ներառվող` նախապատրաստական, շինարարական կամ մոնտաժային աշխատանքների փաստացի ավարտման ամսաթվից:

7. Շինարարական աշխատանքների գոյությունը չի դադարեցվում, երբ աշխատանքները այդ հրապարակում ժամանակավորապես կասեցվել են:

8. Այնպիսի օբյեկտների կառուցումը կամ մոնտաժումը, ինչպիսիք են ճանապարհների, ջրագծերը, գազամուղու շինարարությունը, կապուղիների անցկացումը, որոնց կատարման ընթացքում փոփոխվում է դրանց աշխարհագրական վայրը, դիտվում են որպես մեկ շինարարական հրապարակում իրականացվող գործունեություն:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.08.2013
N 6
Պաշտոնական պարզաբանում