041.0942.171013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 2013 թվականի N 942-Ա
Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին 2013 թվականի նոյեմբերի 4-8-ը գործուղել Բանգկոկ (Թաիլանդի Թագավորություն)` Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիայի տրանսպորտի նախարարների ֆորումի երկրորդ նիստին մասնակցելու և հանդիպման շրջանակներում «Չոր նավահանգիստներ» միջկառավարական համաձայնագրի ստորագրման համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Բեգլարյանի` Բանգկոկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Բեգլարյանի` Բանգկոկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ