Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՍՈՒԼԻՆ ԴԵՂԻ ԳՆՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՍՈՒԼԻՆ ԴԵՂԻ ԳՆՄԱՆ 2013-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊ ...

 

 

040.1108.211013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՍՈՒԼԻՆ ԴԵՂԻ ԳՆՄԱՆ 2013-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 663-ՆԳ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2013-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ինսուլին դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` «Նովո-Նորդիսկ Ա/Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` համաձայն հավելվածով նշված գների:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 663-ՆԳ որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1108-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՆՈՎՈ-ՆՈՐԴԻՍԿ Ա/Ս» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2013-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՆՍՈՒԼԻՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԸ

 

.__________________________________________________________.

|NN |Անվանումը                              |Չափի   |Գինը  |

|ը/կ|                                       |միավորը|(ԱՄՆ-ի|

|   |                                       |       |դոլար)|

|___|_______________________________________|_______|______|

|1. |Ինսուլին կարճատև  ազդեցության մարդկային| սրվակ |  3,30|

|   |100 ՄՄ/մլ, 10 մլ                       |       |      |

|___|_______________________________________|_______|______|

|2. |Ինսուլին միջին ազդեցության մարդկային   | սրվակ |  3,30|

|   |100 ՄՄ/մլ, 10 մլ                       |       |      |

|___|_______________________________________|_______|______|

|3. |Ինսուլին կարճատև  և  միջին ազդեցության | սրվակ |  3,30|

|   |խառնուրդ մարդկային 100 ՄՄ/մլ, 10 մլ    |       |      |

.__________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2013
N 1108-Ն
Որոշում