030.0223.160913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺՇԿԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհել`
Ջուլիետտա Գրիշայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տեղամասային մանկաբույժ
Կոնստանտին Յակովի ՏԵՐ-ՈՍԿԱՆՅԱՆԻՆ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
16 սեպտեմբերի 2013 թվականի
ՆՀ-223-Ա