030.0225.160913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`
Գիտության վաստակավոր գործչի`
Վազգեն Արշալույսի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ
Երևանի պետական համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վաստակավոր մանկավարժի`
Արուսյակ Գրիգորի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ:
16 սեպտեմբերի 2013 թվականի
ՆՀ-225-Ա