Սեղմել Esc փակելու համար:
Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԵՎ ՎԵՆԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԵՎ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0953.211013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2013 թվականի N 953-Ա

 

Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԵՎ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԵՄ-ի անդամ և Արևելյան գործընկերության պետությունների արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպմանը, ինչպես նաև Վենետիկյան հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանի` 2013 թվականի հոկտեմբերի 6-10-ը Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) և 2013 թվականի հոկտեմբերի 10-12-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մուրադյանի` Լյուքսեմբուրգ և Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.10.2013
N 953-Ա
Որոշում